Home ՀԱՅԱՍՏԱՆ Արման Բաբաջանեան Ցոյց Տուաւ Թուղթ՝ Ռոպերթ Քոչարեանի Ընտանիքի Ունեցուածքի Վերաբերեալ

Արման Բաբաջանեան Ցոյց Տուաւ Թուղթ՝ Ռոպերթ Քոչարեանի Ընտանիքի Ունեցուածքի Վերաբերեալ

by MassisPost

«Շատ ծանր օր էր նախօրէն․ Մարտի մէկը, Հոկտեմբերի 27-ը ձեռք ձեռքի խուժեցին Ազատութեան հրապարակ»,- ԱԺ-ի յատուկ նիստին ըսաւ պատգամաւոր՝ Արման Բաբաջանեան։

Արման Բաբաջանեան աւելցուց, որ իր ձեռքի տակ կայ քանի մը էջէ կազմուած թուղթ՝ Ռոպերթ Քոչարեանի ընտանիքի ունեցուածքի վերաբերեալ։ Ան այդ փաստաթուղթը ցուցադրեց ԱԺ-ի ամպիոնէն։ «Եւ հարց եմ տալիս իշխանութեանը՝ էս ամբողջ ունեցուածքից, հազարաւոր ունեցուածքից ի՞նչ էք կարողացել այս երեք տարիների ընթացքում ետ բերել պետութիւնից եւ ժողովրդի գողացածներից։ Այս ամէնը հնարաւոր դարձաւ ձեր իշխանութեան անկարողութեան պատճառով։ Նա, ով ժողովրդի ջարդն սկսել էր Ազատութեան հրապարակից, ապա Երեւանի կեդրոնում շարունակել գնդակահարութեամբ, այդ հրապարակից ազդարարում է իր վերադարձը։ Անձը, ով հիմա պէտք է չոքեչոք ազատութիւն աղերսեր, յայտնուել է Ազատութեան հրապարակում։ Մեր երկիրը զաւթեցին դրսից, հիմա փորձում են զաւթել նաեւ ներսից։ Մեր ժողովուրդը ձեզ այսպիսի մանտաթ չէր տուել, յարգելի իշխանութիւն, իրաւունք չէր տուել մեր վզին փաթաթել այսպիսի յանցագործների։ Ձեր իշխանութիւնն է պատասխանատու Ազատութեան հրապարակը պղծելու համար։ Գալ իշխանութեան քորուփցիայի դէմ պայքարի, արդարութիւն հաստատելու յանձնառութեամբ ու տապալել այդ գործընթացը այնպէս, որ բոլոր քորուփցիոներն ու մարդասապանները դարձել են ընդդիմադիր քաղաքական գործիչներ ու ցանկանում են վրէժի միջոցով հասնել իշխանութեան»,- աւելցուց պատգամաւորը։

Հարակից Նյութեր

Leave a Comment