Home ՀԱՅԱՍՏԱՆԱՐՑԱԽ Ատրպէյճանցի Զինծառայողները Խոշտանգած Եւ Սպաննած Են 19 Հայ Գերիներ

Ատրպէյճանցի Զինծառայողները Խոշտանգած Եւ Սպաննած Են 19 Հայ Գերիներ

by MassisPost

Ատրպէյճանցի զինծառայողները 44-օրեայ պատերազմի աւարտէն յետոյ խոշտանգած եւ սպաննած են 19 հայ գերիներ: Ինչպէս կը հաղորդէ «Արմէնփրէս»-ը, այս մասին Դիմատետրի իր էջին վրայ գրած է ՄԻԵԴ-ի (Մարդու իրաւունքներու եւրոպական դատարանի) գերիներու ու ռազմագերիներու շահերու ներկայացուցիչ՝ Արտակ Զեյնալեան:

«2020 թուականի Սեպտեմբերի 27-ին սկսուած արցախեան երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպէս նաեւ 2020 թ.-ի Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան ստորագրումից յետոյ, շարունակուել են գերեվարուել ազգութեամբ հայ քաղաքացիական անձինք եւ զինծառայողներ:

Գերութեան մեջ յայտնուած անձանցից 19-ը, խոշտանգուել ու սպանուել են ատրպէյճանական զինծառայողների կողմից, ինչը համարւում է ռազմական յանցագործութիւն:

Ռազմագերիների, ազատազրկուած անձանց խոշտանգելու, սպանելու փաստերի առնչութեամբ դիմել ենք Մարդու իրաւունքների եւրոպական դատարան»:

Հարակից Նյութեր

Leave a Comment