Home ՀԱՅԱՍՏԱՆ Հայաստանէն 61 Հազար Գաղթականի Ժամանակ Տրուած Է Լքել Ռուսաստանը

Հայաստանէն 61 Հազար Գաղթականի Ժամանակ Տրուած Է Լքել Ռուսաստանը

by MassisPost

Ռուսաստանի գաղթականութեան ոլորտի խստացումներու հետեւանքով ՀՀ քաղաքացիներու ստուար զանգուած մը պիտի առնչուի այս խնդիրներուն։ Այս մասին այսօր՝ Ապրիլ 20-ին տեղի ունեցած ասուլիսին ըսաւ Գաղթականութեան ծառայութեան հանրային կապերու պատասխանատու՝ Նելլի Դաւթեան։

Յիշեցնենք, որ ըստ ռուսական կողմի հրապարակած տուեալներուն՝ Հայաստանէն 61 հազար անօրինական գաղթական կայ ՌԴ տարածքը։ Անոնց ժամանակ տրուած է՝  պատիժներէն զերծ մնալու համար մինչեւ Յունիսի 15-ը լքել երկիրը։

«Փոփոխութիւններ կան, որ արդէն ուժի մէջ են, փոփոխութիւններ կան, որ կը լինեն առաջիկայում։ Արդէն իսկ մամուլում եղան տեղեկութիւններ ռուսական կողմից հնչեցրած մի յայտարարութեան մասին, որով ասւում էր, որ անօրինական գաղթականների որոշակի զանգուած է կուտակուել իրենց երկրի տարածքում ԱՊՀ (Անկախ Պետութիւններու Համագործակցութիւն) տարածքներից։ Եւ ՀՀ քաղաքացի հանդիսացող գաղթականների մասով հնչեցուել է 61 հազար թիւը։ Նաեւ զգուշացում ու տեղեկացում կայ, որ արդէն իսկ ՌԴ իշխանութիւնները պատրաստում են պատիժներ, որ պէտք է կիրառուեն այս թիրախ խմբի նկատմամբ։ Եւ յորդորում են մինչեւ պատիժների իրականացումը, այն է՝ Յունիսի 15-ը, երկրի տարածքը կամաւոր լքեն անօրինական գաղթականի կարգավիճակում գտնուող անձինք»,- ըսաւ Նելլի Դաւթեան։

Դաւթեանի խօսքով՝ բացի անկէ, կան բաւական կոշտ խստացումներ, որոնցմէ մէկը, օրինակ, ուժի մէջ կը մտնէ Յուլիս 7-ին։

Հարակից Նյութեր

Leave a Comment