Home ՀԱՅԱՍՏԱՆ Վազգէն Մանուկեան, Վաղուց Քաղաքական Գործիչ Չի Համարուիր

Վազգէն Մանուկեան, Վաղուց Քաղաքական Գործիչ Չի Համարուիր

by MassisPost

«Պէտք է ասեմ՝ ես մնում եմ իմ այն կարծիքին, որ արտահերթ ընտրութիւնների օր նշանակելով՝ այն կամաց-կամաց բերելու է ներքաղաքական լարուածութեան թուլացման։ Այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք քիչ թէ շատ հնարաւորութիւն ունեն, կամ հնարաւորութիւն են տեսնում եւ գտնում են, որ առիթ ունեն յայտնուելու Ազգային ժողովում, արդէն սկսել են պատրաստուել իսկական նախընտրական քարոզչութեանը։ Իսկ ինչ վերաբերում է Վազգէն Մանուկեանի յայտարարութիւններին, ապա ես մի անգամ ասել եմ, որ Վազգէն Մանուկեանը վաղուց արդէն քաղաքական գործիչ չի հանդիսանում»,- «Առաջին լրատուական»-ի հետ զրոյցի ընթացքին ըսած է «Յանուն Հանրապետութեան» կուսակցութեան ղեկավար մարմնի անդամ՝ Վահագն Մարտիրոսեան։

Իսկ ՔՈ կուսակցութեան անդամ՝ Նարեկ Նեսիսեան «Առաջին լրատուական»-ի հետ զրոյցի ընթացքին ըսած է․ «Ի վերջոյ, անկախ որեւէ բանից, չընդունելով փողոցի այս շարժումը, գործ ունենք Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիների հետ։ Սա կարեւոր է, նախ եւ առաջ նրանով, որ մենք ինքներս պէտք է սկսենք հանդարտեցնել իրավիճակը։ Բայց ինչ վերաբերում է Վազգէն Մանուկեանի ասածին, ապա դա կտրուկ անընդունելի է՝ ուժը որեւիցէ արդարացում չունի, եւ ոչ մի լաւ տեղ չի տանելու»։

Հարակից Նյութեր

Leave a Comment