Home ՀԱՅԱՍՏԱՆ Հայաստանի Պետական Պարտքը Հասած է 8 Միլիառ 24 Միլիոն Տոլարի

Հայաստանի Պետական Պարտքը Հասած է 8 Միլիառ 24 Միլիոն Տոլարի

by MassisPost

Հայաստանի արտաքին պարտքը Յունուարի վերջի դրութեամբ կազմած է 6 միլիառ 068.412 միլիոն ԱՄՆ տոլար՝ նախորդ ամսուայ համեմատ աճելով 15.265 միլիոն տոլարով։ Այս մասին կը տեղեկացնէ ՀՀ վիճակագրական կոմիտէն։ Արտաքին պարտքը տոլարով աճած է, դրամով՝ նուազած։

Արտաքին պարտքը դրամով Յունուար 31-ի դրութեամբ կազմած է 3 թրիլիոն 145 միլիառ  075.9 միլիոն դրամ՝ նախորդ ամսուայ համեմատ նուազելով 18 միլիառ 237.9 միլիոն դրամով։

Հայաստանի պետական պարտքը Յունուար 31-ի դրութեամբ կազմած է 8 միլիառ 024.878 միլիոն ԱՄն տոլար՝ նախորդ ամսուայ համեմատ աճելով 56.391 միլիոն տոլարով։

ՀՀ կառավարութեան պարտքը Յունուար 31-ի դրութեամբ կազմած է 5 միլիառ 568.748 միլիոն ԱՄՆ տոլար։

 

Հարակից Նյութեր

Leave a Comment