Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Էտմոն Մարուքեան Նիկոլ Փաշինեանին Առաջարկած է Յուշագիր Ստորագրել

Էտմոն Մարուքեան Նիկոլ Փաշինեանին Առաջարկած է Յուշագիր Ստորագրել

by MassisPost

«Լուսաւոր Հայաստան»ը ստեղծուած իրավիճակէն դուրս ելլելու լուծում առաջարկած է ։

Խմբակցութեան ղեկավար՝ Էտմոն Մարուքեան յայտարարած է, որ եթէ վարչապետ Նիկոլ Փաշինեան նախագահի աշխատակազմէն ետ վերցնէ Գլխաւոր շտաբի պետին աշխատանքէն ազատելու վերաբերեալ հրամանագիրի նախագիծը եւ վերանշանակէ ԳՇ պետի առաջին տեղակալը, պատրաստ են թեկնածու չառաջադրելու մասին յուշագիր ստորագրել եւ վարչապետի հրաժարականի պարագային երթալ խորհրդարանական ընտրութիւններու:

«Խնդրի որպէս լուծում առաջարկում ենք հետեւեալ տարբերակը՝ Դուք, պարոն վարչապետ, Հանրապետութեան նախագահի աշխատակազմից ետ էք վերցնում հրամանագրի նախագիծը Գլխաւոր շտաբի պետին ազատելու վերաբերեալ, կարող էք նաեւ վերանշանակել Գլխաւոր շտաբի պետի տեղակալին, ձեռք չէք տալիս Գլխաւոր շտաբի ղեկավարութեանը, հինգ բանակային ջոկատների ղեկավարներին, եւ ընդհանրապէս մի կողմ ենք քաշւում բանակից, թողնում ենք զինուորականները զբաղուեն իրենց գործով, բանակի վերականգնմամբ: Բանակը պէտք է ապաքինուի եւ նրանք այդ գործին էին լծուած մինչեւ ձեր էս ղալմաղալները (վէճերը): Մենք ի պատասխան ստորագրում ենք ցանկացած յուշագիր, որով ասում ենք, որ մենք չենք առաջադրուելու եւ որեւէ մէկին չենք առաջադրելու, վարչապետի հրաժարականի պարագայում խորհրդարանը ցրուի եւ մենք գնանք ընտրութիւնների», – ըսած է Մարուքեան:

«Լուսաւոր Հայաստան»-ի ղեկավարը առաջարկեց Փաշինեանին դադրեցնել «ղալմաղալը (վէճը), պատերազմը». «Տարրական թաղային մակարդակի բթամտութիւնը, անարդարութիւնը բանակի դէմ սանձազերծուած, հրամանագրերը յետ բերել, եւ մենք ստանձնում ենք անցնցում խորհրդարանը ցրելու առանց որեւէ առաջադրման ձեր հրաժարականի պարագայում եւ գնում ենք ընտրութիւնների»։

Յիշեցնենք, որ հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկութիւնը՝ Փետրուար 24-ին նախագահ՝ Արմէն Սարգսեան հրամանագիր ստորագրած է Զինուած ուժերու Գլխաւոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրեանը պաշտօնէն ազատելու մասին: Նիկոլ Փաշինեան Փետրուար 25-ին Գլխաւոր շտաբի պետ՝ Օննիկ Գասպարեանը եւս պաշտօնէն ազատելու առաջարկ ներկայացուցած է:

Հարակից Նյութեր

Leave a Comment