Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ ՊՆ Վաղարշակ Յարութիւնեան Պատմած Է, Թէ Ինչ Քայլեր Պիտի Առնուին Բանակի Բարեփոխման Ծիրէն Ներս

ՊՆ Վաղարշակ Յարութիւնեան Պատմած Է, Թէ Ինչ Քայլեր Պիտի Առնուին Բանակի Բարեփոխման Ծիրէն Ներս

by MassisPost

«Հայաստանում ռազմական բարեկարգումի անցկացումը ոչ միայն նախատեսւում է, այլեւ արդէն իսկ անցկացւում է, ընդ որում՝ տուեալ գործընթացում ամենաանմիջական կերպով ներգրաւուած են մեր ռուս գործընկերները»։ Այս մասին ՌԻԱ Նովոսթիին տուած հարցազրոյցի ընթացքին ըսած է պաշտպանութեան նախարար՝ Վաղարշակ Յարութիւնեան, յայտնած է Սփութնիք Արմենիան։

«Ի հարկէ, հաշուի առնելով մարտական փորձն ու յայտնի իրադարձութիւններն Արցախում` մենք արմատապէս կը վերանայենք հետեւեալ հարցերը․

  • մարտական եւ թուային կազմի բարելաւում՝ հաշուի առնելով նպատակային խնդիրները, առաջին հերթին՝ մարտական բաղադրիչի աւելացման միջոցով:
  • առաջնային ուղղութիւններով սպառազինութեան եւ ռազմական սարքաւորումների նոր համալիրներով եւ համակարգերով ընտրողական վերազինում:
  • քատրային ներուժի պահպանում, սպաների, պետական ծառայողների եւ պայմանագրային զինծառայողների համալրուածութեան մակարդակի բարձրացում:

Ընդ որում, մեր հիմնական ջանքերն ուղղուած կը լինեն կառավարման, հետախուզութեան, ՌԷՊ-ի (Ռատիոէլեկտրոնային պայքար), ՀՕՊ-ի (Հակաօդային պաշտպանութիւն) եւ անօդաչու օդուժի, հրթիռային զօրքերի եւ հրետանու զարգացմանը:

Դուք, հաւանաբար, գիտէք, որ ընթացիկ տարուայ Յունուարի 25-30-ն ընկած ժամանակահատուածում երկկողմ պայմանաւորուածութիւններին համապատասխան Հայաստանում էր գտնուում Ռուսաստանի Դաշնութեան պաշտպանութեան նախարարութեան ներկայացուցչական եւ իրաւասու պատուիրակութիւնը՝ Հայաստանի Հանրապետութեան զինուած ուժերի բարեփոխման եւ արդիականացման հարցերում մեզ աջակցելու նպատակով:

Համատեղ աշխատանքի արդիւնքում հայկական զինուած ուժերի արդիականացման շրջանակներում հետագայ գործողութիւնների եւ միջոցառումների վերաբերեալ առաջարկութիւններ են մշակուել՝ հաշուի առնելով դրանց ընթացիկ վիճակը, ընդ որում՝ շատ լուրջ շեշտադրուած է տուեալ գործընթացի ռազմատեխնիկական բաղադրիչը»:

Հարակից Նյութեր

Leave a Comment