Home ՀԱՅԱՍՏԱՆ 2020-ին Հայաստանի Տնտեսական Շարժին Ցուցանիշը 7,5 Տոկոսով Անկում Արձանագրած Է

2020-ին Հայաստանի Տնտեսական Շարժին Ցուցանիշը 7,5 Տոկոսով Անկում Արձանագրած Է

by MassisPost

2020 թուականին` 2019-ի հետ համեմատ, Հայաստանի տնտեսական շարժի ցուցանիշը անկում արձանագրած է 7,5 տոկոսով` նշուած է Վիճակագրական կոմիտէի այսօրուայ հրապարակման մէջ։

2019 թուականի հետ համեմատ` 2020-ին ծառայութիւններու ոլորտը (առանց առեւտուրի) անկում արձանագրած է 14,7 տոկոսով, ներքին առեւտուրի շրջանառութիւնը նուազած է 14 տոկոսով, շինարարութեան ծաւալը կրճատուած է 9,5 տոկոսով, արդիւնաբերական արտադրանքի ծաւալը անկում արձանագրած է 0,9 տոկոսով, աճ արձանագրած է գիւղատնտեսութեան արտադրանքի ծաւալը` 1,4 տոկոս։

2020-ին` 2019 թուականի համեմատ, Հայաստանէն արտահանումը կրճատուած է 3,9 տոկոսով, իսկ ներմուծումը անկում արձանագրած է 17,7 տոկոսով։

Հարակից Նյութեր

Leave a Comment