«Դատական համակարգի բարեփոխումներին վերջին շրջանում հաղորդել ենք շատ մեծ թափ», – վստահեցուցած է վարչապետ Նիկոլ Փաշինեան այսօր՝ Յունուար 26-ին, իր դիմատետրի գրառման մէջ, Արդարադատութեան նախարարութենէն ներս իր կատարած խորհրդակցութեան մասին։
«Այդ բարեփոխումների արդիւնքները միանգամից չէ, որ տեսանելի են դառնում, բայց համոզուած եմ, որ հետեւողական քայլերի շնորհիւ կը կարողանանք հասնել այն նպատակի իրագործմանը, որն ունենք մեր առաջ. այն է՝ անկախ դատական համակարգի եւ արդար դատական համակարգի հաստատմանը», – գրած է Փաշինեան։