Home ՀԱՅԱՍՏԱՆ Մահացած Է Առասպել Ֆութպոլիստ Արկադի Անդրէասեան

Մահացած Է Առասպել Ֆութպոլիստ Արկադի Անդրէասեան

by MassisPost

73 տարեկան հասակին մահացած է «Արարատ»-ի առասպել ֆութպոլիստ Արկադի Անդրէասեան։

Վարչապետ Նիկոլ Փաշինեան ցաւակցական ուղերձ յղած է Անդրէասեանի մահուան կապակցութեամբ։

Ցաւակցական ուղերձով մասնաւորապէս ըսուած է․ – «Խոր ցաւով տեղեկացայ Երեւանի «Արարատ»-ի առասպել ֆութպոլիստ Արկադի Անդրէասեանի մահուան մասին:

Անգնահատելի է նրա դերը հայկական ֆութպոլի զարգացման գործում: Անդրէասեանն «Արարատ»-ում եւ ԽՍՀՄ հաւաքականում աչքի է ընկել վարպետութեամբ եւ իր խաղով հիացմունք պատճառել երկրպագուներին: Բարձր գնահատականի է արժանի նաեւ նրա երկարամեայ մարզչական աշխատանքը, ինչի արդիւնքում ֆութպոլային հարուստ գիտելիքներով են օժտուել բազմաթիւ մարզիկներ:

Ցաւակցում եմ Արկադի Անդրէասեանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ նրա բոլոր երկրպագուներին: Նրա յիշատակը միշտ վառ կը մնայ բոլորիս յուշերում»:

Արկադի Անդրէասեանը ԽՍՀՄ ախոյեան ու գաւաթակիր է, ողիմպիական խաղերու պրոնզեայ մետալակիր։

Հարակից Նյութեր

Leave a Comment