Home ՀԱՅԱՍՏԱՆԱՐՑԱԽ Ստեփանակերտի Բնակչութեան 20-30 Տոկոսը Մայրաքաղաքն Է, Ըսած Է Քաղաքապետը

Ստեփանակերտի Բնակչութեան 20-30 Տոկոսը Մայրաքաղաքն Է, Ըսած Է Քաղաքապետը

by MassisPost

Յայտնի փաստաթուղթի ստորագրումէն յետոյ Արցախի մէջ կրակոցի եւ պայթիւնի ձայներ լսելի չեն, սակայն մինչ կրակի դադարի պայմանաւորուածութիւնը, Ստեփանակերտի առաջ կանգնած իրական վտանգի պատճառով դատարկուած էր մայրաքաղաքը: Այսօր Արցախի իշխանութիւնները կը յորդորեն քաղաքացիները վերադառնալ Ստեփանակերտ եւ լծուիլ քաղաքի վերակառուցման աշխատանքներուն:

«Ազատութիւն»ի հետ զրոյցի ընթացքին Ստեփանակերտի քաղաքապետ՝ Դաւիթ Սարգսեան նշեց, որ իրենք ամէն ինչ պիտի ընեն` աջակցելու մայրաքաղաք վերադարձող քաղաքացիներուն, անոնց համար բոլոր հնարաւորութիւնները կը ստեղծուին: «Այսօրուայ դրութեամբ քաղաքում գտնուում է, քաղաքի մասով ասեմ, մեր բնակիչների 20-30 տոկոսը մնում է, իրենք ոչ մի տեղ չեն գնացել, իրենք ասել են` մեր հողն ու ջուրը չենք թողնում, ոչ մի տեղ չենք գնում: Մենք ապաստարանով, սնունդով, ամէն ինչ ապահովել ենք: Այսօրուայ դրութեամբ ահագին բնակիչ, երէկ էլ ահագին բնակիչ զանգել են, որ մենք ուզում ենք գանք, մեր բնակավայրերում մնալ եւ ապրել: Ինձ հարց են տուել` Դուք որտե՞ղ էք մնում, ասել եմ` նոյն ձեւի` քաղաքապետարանում, ասել են` մենք էլ ենք գալիս, մեր քաղաքում Ստեփանակերտում ապրենք: Երեւանի քաղաքապետի հետ այսօր մեր նախագահի հետ հանդիպում է եղել, Երեւանի քաղաքապետրանի դիմացից առաւօտեան 9-ից հանրակառքեր են լինելու այնտեղ, որ ձրի էտ մարդկանց բերելու են Ղարաբաղ: Արցախի բնակիչներին ձրի բերելու են, դա կազմակերպել է պարոն Մարութեանը», – յայտնեց քաղաքապետը:

Քաղաքապետի խօսքով` քաղաքի 60 տոկոսը արդէն կրկին ապահովուած է ելեկտրականութեամբ, ջրով եւ կազով. «Աշխատում են ամէն ցերեկ-գիշեր, որ սաղ ապահովեն: Խանութներ կան, որ աշխատում են, խանութներ կան, որ զանգել ենք, որ վաղուանից բացուեն էտ խանութները, որ աշխատեն: Ճիշդ է` շորի խանութներ, տարբեր, էտ հարցով չենք զբաղուել, մենակ սնունդի համար, որ մարդիկ ինչ էլ ուզեն, գնան, իրենց համար առնեն: Այսօրուայ դրութեամբ մեր աշխատողների ընդհանուր կազմը կազմում է 2850 հոգի մարդ, մշակոյթի ոլորտով, կրթութեան ոլորտով, ես իրենց ասել եմ` ինչքան կան մարդիկ, գան աշխատանքի: Մէկը երեխային է բերելու, մէկը մանկապարտէզ է ուզենալու երեխային տանել»:

Այս օրերուն, սակայն, մայրաքաղաքի փողոցները դեռ մարդաշատ չեն, հիմնականին մէջ կարելի է հանդիպիլ զինուորական համազգեստով անձանց: Այն քաղաքացիները, որոնց հետ «Ազատութիւնը» հանդիպեցաւ, կը նշեն, որ նոյնիսկ դատարկելու պայմաններով իրենք հրաժարած են հեռանալ մայրաքաղաքէն, առաջիկային իրենց հարազատներուն եւս պիտի կանչեն Ստեփանակերտ, որոնք այժմ կը գտնուին Հայաստան, եւ ամէն ինչ պիտի ընեն, որպէսզի այս ժամանակահատուածը օգտագործեն հզօրանալու եւ Արցախը հզօրացնելու համար:

«Ով ուզում է, թող վերադառնայ, բայց խորհուրդ կու տամ` բոլորն էլ վերադառնան: Մեր դիրքերը պահում են, մեր տղերքը կանգնած են, վախենալու ոչ մի բան էլ չկայ: Մեզ ուրիշ տեղ չունենք ապրելու, մեր տեղն էս ա, լաւ ա լինելու: Ուղղակի ժողովուրդը յուսահատուած է հիմա, դէ հասկանալի է, բայց հետագայում լաւ է լինելու», – ըսած է տեղացիներէն մէկը, միւսը աւելցուցած է. «Մենք չենք մնալու ոչ մի տեղ, որ սաղ նորմալ լինի, գալու ենք մեր տները: Վերադառնալու ենք անպայման, ինչքան շուտ, էնքան լաւ: Դուրս էի եկել, փոքր երեխեք կային, դրա համար եմ դուրս եկել, եթէ երեխեք չլինէին, չէի էլ դուրս գայ, էստեղ կը նստէի»:

Հարակից Նյութեր

Leave a Comment