Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ «Պղտոր Ջրում Ձուկ Որսացողներ՝ Դեռ կը Խօսենք». Փաշինեան

«Պղտոր Ջրում Ձուկ Որսացողներ՝ Դեռ կը Խօսենք». Փաշինեան

by MassisPost

«Բոլոր այն քաղաքացիներն, ովքեր կապ չունեն ջարդարարների հետ խնդրում եմ գնալ տուն: Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հաւատում են ինձ եւ հաւատում են մեզ՝ խնդրում եմ պատրաստուել պայքարի», – ֆեյսպուքեան իր էջին վրայ գրած է վարչապետ Նիկոլ Փաշինեան` դիմելով Կառավարութեան եւ Ազգային ժողովի շէնքերուն մօտ հաւաքուած քաղաքացիներուն:

Երկուշաբթի երեկոյեան, որոշ մարդիկ ներխուժած են Կառավարութեան եւ Ազգային ժողովի շէնքեր եւ կատարած՝ անկարգութիւններ:

«Յանկարծ վայրկեան անգամ չկասկածէք՝ որ որեւէ անազնիւ բան չենք արել, որեւէ գործարքի չեմ գնացել եւ գործել եմ այնպէս, որ ունենամ բոլոր հարցերի պատասխանները եւ մաքուր լինեմ հայրենիքիս, ժողովրդի առաջ: Այս ծանր պահին պիտի կանգնենք կողք-կողքի՝ ընդդէմ սերմնացու գողացող մկների: Պղտոր ջրում ձուկ որսացողներ՝ դեռ կը խօսենք», – գրած է Փաշինեան:

Հարակից Նյութեր

Leave a Comment