Home ՀԱՅԱՍՏԱՆ Տէր Պետրոսեանը եւ Քոչարեանը կը Ցանկան Մեկնիլ Մոսկուա

Տէր Պետրոսեանը եւ Քոչարեանը կը Ցանկան Մեկնիլ Մոսկուա

by MassisPost

Վարչապետի խօսնակ՝ Մանէ Գէորգեան դիմատետրի իր էջին գրած է․ «Ի պատասխան լրատուամիջոցների հարցերի տեղեկացնում եմ, որ ԼՂՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Արկատի Ղուկասեանը եւ Բակօ Սահակեանը Հոկտեմբեր 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրել են, որ ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահներ Լեւոն Տէր Պետրոսեանը եւ Ռոպերթ Քոչարեանը ցանկանում են մեկնել Մոսկուա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծուած իրավիճակը քննարկելու եւ քննարկումների արդիւնքում Հայաստանի կառավարութեանը ստեղծուած իրավիճակից յստակ լուծումներ առաջարկելու համար»:

ԼՂՀ պաշտօնաթող նախագահները առաջարկած են, որ հնարաւոր այցի արդիւնքները քննարկուին Հայաստանի եւ ԼՂՀ նախկին եւ ներկայ ղեկավարներու հանդիպման ժամանակ: «Վարչապետ Փաշինեան, ընդգծելով, որ չի կարող խոչընդոտ հանդիսանալ ի նպաստ Հայաստանի եւ Արցախի հնարաւոր որեւէ քայլի՝ համաձայնել է առաջարկութեանը: Մեր տեղեկութիւններով պաշտօնաթող նախագահները դեռեւս Հայաստանից չեն մեկնել:

Ամէն դէպքում, վարչապետը եւ կառավարութիւնը բաց են ստեղծուած իրավիճակի հանգուցալուծման առաջարկների համար եւ երբեք չեն հրաժարուել նման առաջարկների քննարկումից»:

Հարակից Նյութեր

Leave a Comment