Home ՀԱՅԱՍՏԱՆ Ռոպերթ Քոչարեանի Քաղաքականութիւն Վերադառնալու Միակ Ճանապարհը Դատաքննութիւնը Չխոչընդոտելն Է․ Անդրանիկ Քոչարեան

Ռոպերթ Քոչարեանի Քաղաքականութիւն Վերադառնալու Միակ Ճանապարհը Դատաքննութիւնը Չխոչընդոտելն Է․ Անդրանիկ Քոչարեան

by MassisPost

Այն, որ դատավարութիւնը ՀՀ երկրորդ նախագահ՝ Ռոպերթ Քոչարեանի եւ անոր պաշտպանական կազմի թեթեւ ձեռքով վերածուած է զաւեշտի, այդ արդէն 1.5 տարի է բոլորս համոզուած ենք։ Այս մասին Սեպտեմբեր 9-ին, Ազգային Ժողովին մէջ լրագրողներու հետ զրոյցի ընթացքին ըսաւ ԱԺ-ի պաշտպանութեան եւ անվտանգութեան հարցերու մշտական յանձնաժողովի նախագահ՝ Անդրանիկ Քոչարեան։

«Ռոպերթ Քոչարեանը փոխանակ գնայ դատաքննական փուլ եւ փորձի իր առջեւ դրուած մեղադրանքների բացատրութիւնները կարողանայ դատաքննութեան ընթացքում կամ հերքեն, կամ ապացուցեն, Ռոպերթ Քոչարեանը վերցրել է այլ մարտավարական, իրաւական գործընթաց. Խափանման միջոցների անվերջ շրջապտոյտների միջոցով եւ ոնց որ թէ դատաւորին սկսել է դա դուր գալ այն աստիճանի, որ Ռոպերթ Քոչարեանն իր վերջին դարակազմիկ հանդիպման ընթացքում ասաց՝ երեքշաբթի օրերն իր օրակարգից ջնջել է։ Շաբաթն ունի եօթ օր, որի մէջ նաեւ երեքշաբթին է, չորեքշաբթին է, հինգշաբթին է եւ այլն։ Ինքը մի շատ տարօրինակ բան էլ ասաց, որ չի հասկանում՝ իրեն ինչի մէջ են մեղադրում։ Էդ դէպքում մեղադրանք կայ Պաշտպանութեան նախարարի եւ Գլխաւոր շտաբի պետի հասցէին։ Ինքը չգիտի՞ նրանց ինչի են մեղադրում։ 0038 հրամանն օդից է եկե՞լ»,- ըսաւ Քոչարեան։

Անդրանիկ Քոչարեանի խօսքով՝ կամ դատաւորը պէտք է իրեն ընձեռուած իրաւասութիւններու ծիրէն ներս, արագօրէն մտնէ դատաքննական փուլ, կամ Ռոպերթ Քոչարեանը պէտք է չխօսի քաղաքականութիւն վերադառնալու մասին. «Որովհետեւ իր քաղաքականութիւն վերադառնալու միակ ճանապարհը դատաքննութեան գործընթացը չխոչընդոտելն է»։

Հարակից Նյութեր

Leave a Comment