Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Վարչապետ Փաշինեան Կոչ Ըրաւ Հանրութեան Չհաւատալու Սուտ Տեղեկութիւններուն

Վարչապետ Փաշինեան Կոչ Ըրաւ Հանրութեան Չհաւատալու Սուտ Տեղեկութիւններուն

by MassisPost

Ֆէյսպուքի ուղիղ եթերի միջոցով՝ վարչապետ Նիկոլ Փաշինեան կոչ ուղղեց հանրութեան չհաւատալու սուտ տեղեկութիւններուն:

«Ասում են՝ «Քորոնա» ժահր չկայ, կառավարութիւնը կամ վարչապետը դիմակի գործ են անում: Մի հատ էլ յետեւից ասում են՝ բա ինչի՞ չէք հերքում: Էս ընթացքում ինչ ասես հերքեցինք՝ տան վրայ 2 մլն տոլար են ծախսել, հերքեցինք, կողոպուտ  են անում, հերքեցինք, կօշիկի գործ են անում, հերքեցինք, թմրանիւթերու  գործ են անում, հերքեցինք: Ըտենց հերքելով՝ հիմա ուզում էք հաւատաք՝ հաւատացէք: Վաղն էլ ասելու են՝ մարդ ա ուտում ընդմիջման ժամերին, էն միւս օրն էլ ասելու են՝ հողերը ծախեցին, ոսկիները ծախեցին, թալանեցին, բաժին մտան բոլորի հետ: Եթէ պիտի հաւատաք, հաւատացէք, ես ըստեղ նստած եմ ինչի՞ համար, դուք էք բերել ինձ ըստեղ նստացրել: Դուք ինձ ինչի՞ համար էք նստացրել այստեղ, որ  կողոպո՞ւտ անեմ, եթէ այո, ուրեմն ես անում եմ»,- ըսաւ Փաշինեան: Ան հարց տուաւ, ինչպէ՞ս կարելի է ընդհանրապէս նման խօսակցութիւն ընթանայ: Ան նշեց, որ երկու տարի է, որ կը հերքեն այդ լուրերը, այլեւս պիտի չհերքեն, ով կ’ուզէ հաւատալ, թող հաւատայ: Ան կոչ ըրաւ, որ այդ անհեթեթ լուրերով այլեւս իրենց չդիմեն ու չըսեն որ հերքեցէք:

«Իւրաքանչիւրը մտածում է իր փճացածութեան աստիճանով, որովհետեւ իւրաքանչիւրը մտածում է՝ ես որ վարչապետ լինէի, ինչ կ’անէի, կը դնէի կը գմփցնէի սաղին, որտեղ հնարաւոր է կողոպուտ կ’անէի, կը գռփէի, կը սպանէի, ոտքի տակ կու տայի, կը լափէի, կը թալանէի: Ով այդպէս է մտածում, թող մտածի, ես այդ մարդկանց հետ կապ չունեմ: Ընդ որում, կապ չունի, իրենք հրապարակում կանգնած են եղել, թէ ոչ: Այս խօսակցութիւնները պէտք է վերջացնել: Տէ ապացուցէք, որ մաքսանենգ չէք, տէ ապացուցէք, որ ուղտ չէք, ես ասում եմ՝ ով ուզում է դրան հաւատալ, թող հաւատայ ու գնայ իր սիրելի իշխանութեանը յետ բերի ու երջանիկ ապրի», ըսաւ վարչապետը:

Հարակից Նյութեր

Leave a Comment