Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ ՍԴՀԿ «Տխրունի» Ուսանողական-Երիտասարդական Միութեան Յայտարարութիւնը Մայիս 1-ի Առիթով

ՍԴՀԿ «Տխրունի» Ուսանողական-Երիտասարդական Միութեան Յայտարարութիւնը Մայիս 1-ի Առիթով

by MassisPost

«Տխրունի» ուսանողական-երիտասարդական միութիւնը շնորհաւորում է Աշխատաւորների համաշխարհային համերաշխութեան օրը՝ Մայիս 1-ը։

Ցաւօք սրտի հերթական անգամ կարիք է առաջանում նշել եւ բարձրաձայնել, որ Հայաստանում կան աշխատաւորների իրաւունքների հետ կապուած բազմաթիւ օրհասական խնդիրներ, որոնք սրացել են արտակարգ դրութեան պայմաններում, մեր հայրնիքում յետագայ զարգացումները դրականօրէն շրջելու համար անհրաժեշտ է օր առաջ լուծել դրանց կարօտն ունեցող հարցերի.

1. Հայաստանում ձեւականորէն գրանցուած են, սակայն չեն գործում արհեստակցական միութիւնները, որոնք պարտավոր են զբաղուել աշխատաւոր մարդու իրաւունքների պաշտպանութեամբ: Հրամայական է առաջացել ստեղծել նոր արհեստակցական միութիւններ, որոնք պէտք է բաժանուած լինեն պետութիւնից եւ ֆինանսական կախում չունենան’ այդ կերպ ապահովելով իրենց գործունէութեան անկախութիւնը:

2. Պաշտպանուած չէ աշխատաւորն ինքը: Որպէս կանոն տեղեակ չլինելով սեփական իրաւունքներից,      գործատուն, աշխատանքի վերցնելով, չի կնքում պատշաճ աշխատանքային պայմանագիր, որի արդիւնքում հնարաւորութիւն է ունենում սեփական քմահաճոյքով հեռացնել աշխատանքից, երբ ցանկանում է:

3. Չի պահպանւում ըստ մասնագիտութիւնների սահմանուած առաւելագոյն ժամանքանակի աշխատանքային գրաֆիկը, իսկ յաւելեալ աշխատանքի համար ճնշող մեծամասնութեամբ վարձատրութիւն չկայ: :

Սոցիալ-դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան երիտասարդները վստահ են, որ երկրի սոցիալական պաշտպանուածութեան եւ աշխատաւորի իրաւունքների պաշտպանութայն ոլորտները պէտք է դիտարկել իբրեւ ռազմավարական առաջնահերթություն եւ անյապաղ զբաղուել այս խնդիրների լուծմամբ: Երկրի շէնացնողը ոչ թէ ուրիշի աշխատանքի հաշուին հարստացածն է, այլ մտաւոր ու ֆիզիկական աշխատանքով զբաղվողը, որոնց աշխատանքով էլ ապրում է Հայաստանը:

ՍԴՀԿ «Տխրունի» ուսանողական-երիտասարդական միութիւնն իր համերաշխութիւնն ու օժանդակութիւնն է յայտնում բոլոր հայ աշխատաւորներին, մենք պատրաստ ենք համագործակցութեան յանուն մեր բոլորի ընդհանուր շահերի ոչ միայն աշխատաւորների այլեւ անկախ աշխատանքային, հասարակական խմբերի հետ։

Երեւան Մայիս 1, 2020

Հարակից Նյութեր

Leave a Comment