Home ԳԱՂՈՒԹԱՅԻՆ Ուշադրութիւն. Հայաստանի Քաղաքացիներ Որոնց ԱՄՆ-ում Գտնուելու Թոյլատրուած Ժամկէտը Լրանում է

Ուշադրութիւն. Հայաստանի Քաղաքացիներ Որոնց ԱՄՆ-ում Գտնուելու Թոյլատրուած Ժամկէտը Լրանում է

by MassisPost

Յարգելի քաղաքացիներ,

Եթէ լրանում է ԱՄՆ-ում ձեր գտնուելու թոյլատրուած ժամկէտը եւ COVID-19-ի յարուցած սահմանափակումների պատճառով դուք չէք կարող լքել երկիրը սահմանուած ժամկէտում, ապա կարող էք դիմել Ամն-ում ձեր կեցութեան ժամկէտը երկարաձգելու համար` հետեւելով հետեւեալ քայլերին.

1.Ստուգէք ձեր` Ամն-ում գտնուելու թոյլատրուած ժամկէտը I-94 ձեւի վրայ, որը հասանելի է նաեւ առցանց հետեւեալ յղումով. https://i94.cbp.dhs.gov/I94/#/recent-search

2.Այցելէք ԱՄՆ քաղաքացիութեան եւ միգրացիոն ծառայութեան կայքէջը եւ լրացրէք կեցութեան կամ մուտք արտօնագրի երկարաձգման` I-539 ձեւի դիմումը: Այն հասանելի է հետեւեալ յղմամբ.
https://www.uscis.gov/i539online : Կցէք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը եւ կից նամակ` ներկայացնելով թէ ինչ իրավիճակով է պայմանաւորուած ձեր երկարաձգման խնդրանքը: Անպայմանօրէն, դիմումը լրացրէք մինչեւ ձեր օրինական կեցութեան աւարտը:

3.Եթէ ունէք ֆինանսական դժուարութիւններ եւ ի վիճակի չէք վճարել երկարաձգման համար անհրաժեշտ պետական տուրքը, ապա կարող էք լրացնել նաեւ տուրքի ազատման վերաբերեալ I-912 ձեւի դիմում` հիմնաւորելով ձեր ֆինանսական դժուարութիւնները:
մանրամասները` հետեւեալ յղմամբ. https://www.uscis.gov/feewaiver

4.Երկարաձգման վերաբերեալ դիմում մուտք անելուց յետոյ համակարգը ձեզ կտայ 13 նիշանոց համար, որով կարող էք առցանց ստուգել դիմումի կարգավիճակը անցնելով հետեւեալ յղմամբ. https://egov.uscis.gov/casestatus/landing.do

Հաշուի առնելով համապատասխան գրասենեակների փակ լինելու հանգամանքը, դուք այս փուլում դեռեւս չէք կարողանայ յանձնել դիմումի համար պահանջուող կենսաչափական տուեալները եւ դրանք յանձնելու հնարաւորութեան վերաբերեալ կստանաք լրացուցիչ ծանուցում USCIS-ից: Այնուամենայնիւ, ձեր երկարաձգման դիմումը մուտքագրելու պահից, այնքան ժամանակ քանի դեռ ձեր դիմումը ընթացքի մէջ է եւ չէք ստացել դրական պատասխանը (ինչը կարող է տեւել մինչեւ 240 օր)` Ամն-ում ձեր կեցութիւնը կը համարուի օրինական:

Յաւելեալ հարցերի եւ տեղեկութեան համար կարող էք այցելել ԱՄՆ միգրացիոն գործակալութեան կայք հետեւեալ յղումով` USCIS.gov կամ զանգահարել գործակալութեան` 1 (800) 375-5283 հեռախօսահամարով:

ՀՀ Գլխաւոր Հիւպատոսութիւն Լոս Անճելըս

Հարակից Նյութեր

Leave a Comment