Home ՄԻՋԱԶԳԱՅԻՆ «Ֆորպս»ի Ցանկին Վրայ 2 Հայ Մնաց

«Ֆորպս»ի Ցանկին Վրայ 2 Հայ Մնաց

by MassisPost

«Ֆորպս» հանդէսը հրապարակած է աշխարհի ամենահարուստ մարդոց 2020 թուականի ցանկը: Այս տարի ցանկին վրայ ընդամէնը երկու հայ կայ, երկուքն ալ Ռուսաստան կը գտնուին: «Տաշիրի» սեփականատէր Սամուէլ Կարապետեան 2.5 միլիառ տոլար կարողութեամբ ցանկին 836-րդն է: Հայկական արմատներ ունեցող Սերկէյ Կալիցքին (Յարութիւնեան) 3.4 միլիառ տոլարով 565-րդն է: Նախորդ տարուայ համեմատ հայերու թիւը կրկնակի պակսած է. այս տարի ցանկին վրայ չեն յայտնուած Էտուարտօ Էռնէկեանն ու Գարոլին Ռաֆայէլեանը:

Այս տարի ցանկը գլխաւորած է Ամազոնի սեփականատէր Ճեֆ Պեզոսը, որու կարողութիւնը գնահատուած է 113 միլիառ տոլար: Երկրորդ տեղը գրաւած է Մայքրոսոֆթի հիմնադիր Պիլ Կէյթցը, որու կարողութիւնը 98 միլիառ տոլար է: Երրորդ տեղն է ֆրանսացի Պեռնար Առնոն է, որ 76 միլիառ տոլար ունի:
Ներդրող՝ Ուորըն Պաֆեթը չորրորդն է 67.5 միլիառ տոլար կարողութեամբ: Տասնեակին մէջ են նաեւ Օրաքըլի հիմնադիր Լերի Էլիսընը (59 միլիառ), Զառայի հիմնադիր Ամանսիօ Օրթեկան (55.1 միլիառ), Ֆէյսպուքի հիմնադիր Մարք Զուքերպերկը (54.7 միլիառ): Տասնեակը եզրափակած են Ուոլթոն ընտանիքի անդամներ (Ուոլմարթ խանութներու ցանց) Ճիմ Ուալթոնը (54.6 միլիառ), Էլիս Ուալթոնը (54.4 միլիառ), Ռոպ Ուալթոնը (54.1 միլիառ):

Հարակից Նյութեր

Leave a Comment