Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ «Սահմանադրական Դատարանը Քոչարեանա-Սերժական Ժառանգութեան Վերջին Մնացորդն է». Փաշինեան

«Սահմանադրական Դատարանը Քոչարեանա-Սերժական Ժառանգութեան Վերջին Մնացորդն է». Փաշինեան

by MassisPost

Պրիւքսէլեան աշխատանքային այցէն անմիջապէս յետոյ վարչապետ Նիկոլ Փաշինեան միացաւ «Այո»-ի մարզային քարոզարշաւին: Ան սկսաւ Հայաստանի ամենահարաւէն՝ Սիւնիքի մարզի Ագարակ քաղաքէն:

«Հայաստանում չի կարող լինել որեւէ մարմին, որը չի ներկայացնում ժողովրդին: Այսօր Սահմանադրական դատարանը չի ներկայացնում ժողովրդին, եւ այդ Սահմանադրական դատարանը պէտք է հեռանայ, որովհետեւ ինքը քոչարեանա-սերժական ժառանգութեան վերջին մնացորդն է Հայաստանում, եւ Սահմանադրական դատարանը պէտք է հեռանայՙ, – յայտարարեց Փաշինեան:

«Այո»-ի յաջորդ կանգառը Մեղրին էր: Այստեղ Փաշինեան ծաւալուն ելոյթ ունեցաւ՝ ներկայացնելով, թէ իշխանութիւնները ինչու նախաձեռնած են սահմանադրական հանրաքուէն. – «Այսօր մարդիկ կան, որ երբ հանրաքուէն նշանակուեց, ասում են՝ իշխանութիւնը պատրաստուում է կեղծիքների մեխանիզմների, ախր դուք ի՞նչ էք հասկանում ընդհանրապէս: Ես, հիշո՞ւմ էք, Սերժ Սարգսեանի հետ յայտնի բանավէճի ժամանակ ասում էի՝ Դուք չէք հասկանում՝ Հայաստանում ինչ է կատարուում, ինքն էլ ծիծաղում էր: Հիմա այդ բոլոր մարդիկ չեն հասկանում՝ Հայաստանում ինչ է կատարւում. Հայաստանում ընտրութիւններ կեղծելու էջը փակուած է: Ես ասել եմ՝ երկու ձեռքերս կը կտրեմ, թոյլ չեմ տայ՝ Հայաստանում արժանապատիւ, հպարտ քաղաքացու մի հատ ձայնը որեւէ մէկը կեղծի, եւ այդ կեղծողի ձեռքերն առաւել եւս կը կտրեմ: Հայաստանի Հանրապետութիւնում իշխանութիւնը պատկանում է ժողովրդին եւ վերջ, չքննարկէքՙ:

Մարզային քարոզարշաւին միացած է նաեւ «Հանրապետութիւն» կուսակցութեան նախագահ Արամ Սարգսեանը: Ան ելոյթ ունեցաւ Քաջարան. – «Ինչքան մտածում-մտածում եմ, ինձ համար պարզ է դառնում, որ «Ոչ»-ի դէմքը երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանն է եւ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը: Եթէ ես սխալւում եմ, թող Սերժ Սարգսեանն ու Ռոպերթ Քոչարեանն ասեն՝ Արա՛մ ջան, սխալուում ես, մենք «ոչ» չենք, մենք «այո» ենք», – նշեց ան:

Վարչապետ Փաշինեան շարունակեց Մեղրիի ելոյթը, Քաջարանի մէջ կրկին հիմնաւորեց, թէ իշխանութիւնները ինչու նախաձեռնած են սահմանադրական փոփոխութիւնները, հանրաքուէն: Ան յայտարարեց.- «Այն մարդիկ, որոնց մենք հիմա տուն ենք ուզում ուղարկել, դուք, այդ բոլոր մարդիկ հաւասար պատասխանատու են Հայաստանում տեղի ունեցած բոլոր դժբախտութիւնների, քորուփցիայի, ընտրակեղծիքների, ապօրինութիւնների, սանձարձակութիւններու համար, որովհետեւ այդ Սահմանադրական դատարանի եօթ անդամներն իշխանութեան կամակատար են եղել իրենց գործունէութեան ողջ ընթացքում», – շեշտեց ան:

Հարակից Նյութեր

Leave a Comment