Home ՀԱՅԱՍՏԱՆ Հայաստանի Ֆութպոլի Ազգային Հաւաքականը Պիտի Մարզէ Սպանացի Խոաքին Քափարոսը

Հայաստանի Ֆութպոլի Ազգային Հաւաքականը Պիտի Մարզէ Սպանացի Խոաքին Քափարոսը

by MassisPost

Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը նոր գլխաւոր մարզիչ ունի, ընտրանին այսուհետեւ կը ղեկավարէ սպանացի 64-ամեայ մասնագէտ Խոաքին Կափարոսը։ Իր հետ Հայաստանի ֆութպոլի ֆետերացիայի դաշնութեան կնքած պայմանագիրը ուժի մէջ է մինչեւ 30 նոյեմբեր, 2021։

Ազգային հաւաքականը առանց գլխաւոր մարզիչի մնացած էր Փետրուարէն, երբ ֆետերացիան դաշնութիւնը եւ Աբրահամ Խաշմանեանը երկկողմանի  համաձայնութեամբ խզեցին պայմանագիրը։

Այն ժամանակ արդէն մարզական լրագրողներն ու երկրպագուները կը խօսէին այն մասին, որ նոր գլխաւոր մարզիչը սպանացի պիտի ըլլայ, քանի որ Հայաստանի ֆութպոլի ֆետերացիայի դաշնութեան տեխնիկական տնօրէնը նոյնպէս այդ երկիրէն է։

Հանրային հեռուստաընկերութեան մարզական մեկնաբան Գէորգ Ղազարեան գոհ է Հայաստանի ֆութպոլի ֆետերացիայի դաշնութեան ընտրութենէն. – «Որպէս սպանական ֆութպոլի սիրահար, կարծում եմ, որ արդէն իսկ եթէ դու մարզել ես «Սեւիլիա»-ի պէս ակումբի, իսկ նա ինչ էլ չլինի, եթէ ինքը եւրոպական  մեծերից չի, ապա գոնէ եւրոպական ուժեղ ակումբներից մէկն է։ Եւ նրա աշխատանքը այդտեղ չգնահատել չի կարելի»։

Քափարոսը ֆութպոլային աշխարհին յայտնի է ակումբներ Պիլպաոյի «Աթլեթիք»ի, «Տեփորթիւօ»ի, եւ «Սեւիլիա»ի  մարզչական աշխատանքով։ Ան «Սեւիլիա»-ի ղեկին ամէնէն շատ հանդիպումներ կատարած մասնագէտն է:

Հարակից Նյութեր

Leave a Comment