Home ԳԱՂՈՒԹԱՅԻՆ Հնդկաստանի Դեսպանատունն Առաջարկած Է Երեւանի Մէջ Տեղադրել Կանտիի Արձանը

Հնդկաստանի Դեսպանատունն Առաջարկած Է Երեւանի Մէջ Տեղադրել Կանտիի Արձանը

by MassisPost

Հայաստանի մէջ Հնդկաստանի դեսպանատունը առաջարկած է Երեւան քաղաքի մէջ տեղադրել հնդիկ քաղաքական եւ հոգեւոր առաջնորդ Մահաթմա Կանտիի արձանը անոր 150-ամեակի կապակցութեամբ: Արձանի տեղադրման համար առաջարկուող վայրերն են Օղակաձեւ զբօսայգին կամ Հանրապետական հիւանդանոցի յարակից զբօսայգին։

Երեւանի աւագանիի անդամ Լեւոն Զաքարեանը Ֆեյսպուքի իր էջին գրած է. «Մեզ առաջարկ է եկել Հնդկաստանի դեսպանատան կողմից, ըստ որի առաջարկւում է Երեւան քաղաքում տեղադրել Մահաթմա Կանտիի արձանը։
Առաջարկուող վայրերն են Օղակաձեւ զբօսայգում կամ Հանրապետական հիւանդանոցի յարակից զբօսայգումmahatma gandi statue

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նկարում առաջարկուող տարբերակն է։

Մահաթմա Կանտիի 150 ամեակի կապակցութեամբ 2019-ի Հոկտեմբեր 2-ին մեկնարկած է Տելհիից մինչեւ Ժենեւ կազմակերպուող «Շարժուելով դէպի ազատութիւն եւ խաղաղութիւն խորագրով » մէկամեայ քայլերթ, որն անցնելու է նաեւ Հայաստանով եւ Արցախով: Քայլերթի մասնակիցները այժմ գտնւում են Հայաստանում»:

Հարակից Նյութեր

Leave a Comment