Home ՀԱՅԱՍՏԱՆԱՐՑԱԽ Զոհրապ Մնացականեան. Վաղ է Խօսիլ Փաշինեան-Ալիեւ Նոր Հանդիպան Մասին

Զոհրապ Մնացականեան. Վաղ է Խօսիլ Փաշինեան-Ալիեւ Նոր Հանդիպան Մասին

by MassisPost

ՀՀ արտաքին գործոց նախարար Զոհրապ Մնացականեանը վաղ կը համարէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի յաջորդ հանդիպման մասին խօսիլը:

«Արմէնբրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մնացականեանն ըսած է Յունուար 16-ին լրագրողներու հետ զրոյցի ժամանակ:

«Բանակցային գործընթացը շարունակական է, մենք բանակցութիւններից երբեւէ չենք խուսափել, հակառակը, մենք շատ աշխոյժ ներգրաւուած ենք բանակցային գործընթացներում: Նախարարների մակարդակով եղել են բաւական թուով հանդիպումներ, վարչապետը պաշտօնական հանդիպում է ունեցել մարտին, ոչ պաշտօնական հանդիպումներ են եղել: Մենք հանդիպման մասին յայտարարում ենք միաժամանակ` համանախագահների միջոցով: Դեռ վաղ է խօսել Փաշինեան-Ալիեւ հանդիպման մասին: Մենք արտաքին գործերի նախարարների մակարդակով շարունակում ենք աշխատել»,- ըսած է Մնացականեանը:

ՀՀ արտաքին գործոց նախարար Զոհրապ Մնացականեանը Հայաստանի համար անհանգստացնող կը համարէ տարածաշրջանի մէջ կայունութեան խափանումը: Այս մասին ան ըսած է ՝ անդրադառնալով տարուան սկզբէն Մերձաւոր Արեւելքի մէջ Ամերիկայի Միացեալ Նահանգներու եւ Իրանի միջեւ տեղի ունեցող զարգացումներուն:

«Մեզ համար շատ անհանգստացնող է կայունութեան խափանումը մեզ հարեւան տարածաշրջանում: Այդ առումով մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ… Մեր անմիջական գործընկերներն ունեն տարաձայնութիւններ, եւ դա ազդեցութիւն է թողնում նաեւ տարածաշրջանային անվտանգութեան եւ մեր երկրի անվտանգութեան վրայ: Իրապէս յոյս ունենք, որ միայն խաղաղ եւ բանակցային ճանապարհներով հնարաւոր կը լինի կայունացնել իրավիճակը եւ խուսափել զարգացումներից, որոնք տանում են էսկալացիայի (թէժացման)»,- ըսած է Մնացականեանը:

Հարակից Նյութեր

Leave a Comment