Home ԳԱՂՈՒԹԱՅԻՆ Լուսինէ Սահակեանը Ներկայացնելու Է Համշենի Նուիրուած Նոր Հատորը

Լուսինէ Սահակեանը Ներկայացնելու Է Համշենի Նուիրուած Նոր Հատորը

by MassisPost

Հայագէտ եւ թրքագէտ Լուսինէ Սահակեանը ներկայացնելու է նոր հրատարակված «Համշենը հայկական ձեռագրերում» գիրքը Հինգշաբթի, 9 Յունուար, 2020ին, երեկոյեան ժամը 7:30ին, Ապրիլ Գրատան մեջ՝ 415 E. Broadway, Glendale, CA: օրուայ բանախօսներն են Հրաչ Մարտիրոսեանը եւ Յարութ Պարոնեանը։ Մուտքը ազատ է:

«Համշենը Հայկական Ձեռագրերում» գիրքը նվիր­ված է XIII-XVII դդ. Համ­շե­նի գա­վա­ռում և հոգ­ևոր այլ կենտ­րոն­նե­րում համ­շեն­ցի գրիչ­նե­րի ըն­դօ­րի­նա­կած քսանմէկ ձե­ռագ­րե­րի հի­շա­տա­կա­րան­նե­րի պատմալեզուական քննութ­յա­նը։ Այս աղբ­յուր­նե­րում տեղ գտած բա­ցա­ռիկ փաս­տերն ու վկա­յութ­յուն­նե­րը հնա­րա­վո­րութ­յուն են ըն­ձե­ռում ո­րո­շա­կի պատ­կե­րա­ցում կազ­մե­լու XIII-XVII դդ. Համշենի գա­վա­ռի քա­ղա­քա­կան, հոգ­ևոր-մշա­կու­թա­յին կյան­քի, հայ իշխանների գործունէութեան, բնակ­չութ­յան զբաղ­մուն­քի, լեզ­վա­կան վի­ճա­կի, ժո­ղովր­դա­կան հա­վա­տա­լիք­նե­րի մա­սին։ Գրքում նաև առաջին անգամ ուսումնասիրուել են  Համշենի գաւառին վերաբերող XVI դարի օսմանեան աշխարագիր մատեանների ժողովրդագրական և լեզուական փաստերը։ Ներկայացուած են նաև հայոց հոգևոր այլ կենտրոններում համշենցի գրիչների գործունութիւնը։ Որպէս յաւելուած՝ հրատարակուել են համշենցի գրիչների յիշատակարանների լուսապատճէնները (130 էջ) և առաջին անգամ կազմուել է Համշեն գաւառի XV-XVII դարերի քարտէզը։

Լուսինէ Սահակեանը 2008թ-ից ԵՊՀ հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի հայ-օսմանական առնչութիւնների բաժնի ղեկավարն է։ Արևելագիտութեան ֆակուլտետում դասաւանդում է ժամանակակից թուրքերէն, թուրք գրականութիւն առարկաները, նոյն ամբիոնի մագիստրատուրայում վարում է “Թուրքական աղբյուրագիտության և պատմագրության հիմնահարցեր”, “Օսմանեան կայսրութեան էթնոքաղաքականությունը” յատուկ դասընթացները։ Ունի մի շարք գիտական հրապարակումներ: Հեղինակ է հինգ մենագրութեան: 2013թթ. պատրաստել է «Համշենը անցեալի և ներկայի խաչմերուկներում» գիտահանրամատչելի վաւերագրական ֆիլմը:

Հարակից Նյութեր

Leave a Comment