Home ՀԱՅԱՍՏԱՆ Պետական Եկամուտներու Կոմիտէն Պիւտճէ Վերականգնած Է Աւելի Քան 46 Միլիառ Դրամ

Պետական Եկամուտներու Կոմիտէն Պիւտճէ Վերականգնած Է Աւելի Քան 46 Միլիառ Դրամ

by MassisPost

ՀՀ պետական եկամուտներու կոմիտէն 2019-ի Յունուար-Նոյեմբեր ամիսներու ընթացքին պետական պիւտճէ վերականգնած է շուրջ 46․8 միլիառ դրամ՝ հարկի գումար:

Այս մասին ԶԼՄ ներկայացուցիչներու հետ հանդիպման ժամանակ ըսած է ՊԵԿ նախագահի տեղակալ Էտուարտ Յովհաննիսեանը:

«Ընդհանուր առմամբ իրաւական գործառոյթ իրականացնող ստորաբաժանումների կողմից 2019թ․ Յունուար-Նոյեմբեր ամիսների ընթացքում պետական պիւտճէ է վերականգնուել շուրջ 46․8 միլիառ դրամ, նախորդ տարուայ 24.5  միլիառ դրամ գումարի դիմաց»,- ըսած է Յովհաննիսեանը:

Ան նշած է՝ 46.8 միլիառ դրամի մէջ մեծ մասը բաժին ինկած է բռնագանձման աշխատանքներու շնորհիւ վերականգնուած գումարին: Չվճարած հարկային պարտաւորութիւններու գանձման վերաբերեալ այս տարուան 11 ամիսներուն իրաւաբանական վարչութեան կողմէ կայացուած է 26․108 որոշում՝ 55․5 միլիառ դրամ գումարի մասով,  որպէս արդիւնք պետական պիւտճէ վերականգնուած է 37 միլիառ դրամ գումար: 2018-ին կայացուած է 5 382 որոշում՝ 17.2 միլիառ դրամ գումարի մասով,  վերականգնուած է 13.2 միլիառ դրամը։

«Աշխատանքների ծաւալի ընդլայնում է եղել, որի արդիւնքում բռնագանձուած գումարի չափը մեծացել է»,- մեկնաբանած է Յովհաննիսեանը:

Հարակից Նյութեր

Leave a Comment