Home ՀԱՅԱՍՏԱՆԱՐՑԱԽ Նիկոլ Փաշինեան Հանդիպած Է Բակօ Սահակեանի Հետ

Նիկոլ Փաշինեան Հանդիպած Է Բակօ Սահակեանի Հետ

by MassisPost

Երեւանի մէջ տեղի ունեցած է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակօ Սահակեանի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի հանդիպումը: Այս մասին կը տեղեկացնէ Արցախի նախագահի պաշտօնական կայքէջը։

«Քննարկուել է տարբեր ոլորտներում հայկական երկու պետութիւնների փոխգործակցութեանը վերաբերող հարցերի լայն շրջանակ», – ըսուած է հաղորդագրութեան մէջ։

Հայաստանի վարչապետի տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերու վարչութիւնը կը տեղեկացնէ, որ Նիկոլ Փաշինեանը իր խօսքին մէջ նշած է. «Կարեւոր եմ համարում մեր պարբերական հանդիպումները եւ շփումները: Ի հարկէ, հանրութիւնն այդ հանդիպումներից ու շփումներից ոչ բոլորի մասին է տեղեկանում, որովհետեւ մենք գործնականում անընդհատ կապի մէջ ենք եւ անընդհատ տարբեր հարցերով քննարկումներ ենք ունենում: Այսօրուայ քննարկումն էլ կարծում եմ, կարեւոր է, վերջին շրջանում տեղի ունեցած մի շարք հանդիպումների, քննարկումների արդիւնքները եւ տպաւորութիւնները Ձեզ հետ կիսելու առումով: Այնպէս որ, շատ ուրախ եմ Ձեզ տեսնելու համար»:

Արցախի նախագահ Բակօ Սահակեանն ալ իր հերթին ըսած է. «Ինչպէս կարգն է այս հանդիպումների ժամանակ քննարկել, տեղի են ունեցել մի շարք իրադարձութիւններ, նշանաւոր իրադարձութիւններ, եւ այդ ամէնի մասին ես Ձեզ տեղեկութիւններ կը հաղորդեմ: Եւ այս կարգի հանդիպումների ժամանակ մենք ի մի ենք բերում նախորդ ժամանակաշրջանի աշխատանքները եւ նախանշում յաջորդ մեր առաջադրանքները: Շատ ուրախ եմ հանդիպման համար»:

Վարչապետի պաշտօնական կայքէջը կը տեղեկացնէ, որ «Նիկոլ Փաշինեանը եւ Բակօ Սահակեանը քննարկած են Հայաստան-Արցախ կապերու զարգացման եւ ամրապնդման վերաբերող հարցեր»։

Հարակից Նյութեր

Leave a Comment