Home ՀԱՅԱՍՏԱՆ Մարտ 1-ին Օլիկարխ Լեւոն Սարգսեան Օրուայ Ընթացքին Հեռախօսով Հաշուետւութիւն Ներկայացուցած է Յովիկ Աբրահամեանին. Սեդա Սաֆարեան

Մարտ 1-ին Օլիկարխ Լեւոն Սարգսեան Օրուայ Ընթացքին Հեռախօսով Հաշուետւութիւն Ներկայացուցած է Յովիկ Աբրահամեանին. Սեդա Սաֆարեան

by MassisPost

Մարտ 1-ի արիւնալի իրադարձութիւններուն օլիկարխներու եւ անոնց թիկնապահներու մասնակցութեան վերաբերեալ տեղեկութիւնները բաւարար են, եւ անոնց վերաբերեալ կան վկայութիւններ:

Այս մասին «Ազատութեան» հետ զրոյցի ժամանակ պնդած է Մարտ 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարեանը՝ ընդգծելով, որ նախկին հանրապետական պատգամաւոր Լեւոն Սարգսեանը, որ առաւել յայտնի է «Ալրաղացի Լիովիկ» մականունով, ներգրաւուած ըլլալով մարտիմէկեան իրադարձութիւններուն, այդ օրը պարբերաբար հեռախօսով հաշուետուութիւն ներկայացուցած է Յովիկ Աբրահմաենին՝ անոր դիմելով Արգամիչ:

Ըստ Սեդա Սաֆարեանի այդ մասին ցուցմունքներ կան․ – «Բազմաթիւ անգամ քննարկուել է օլիկարխիկ համակարգի միջամտութիւնը Մարտի 1-ի դէպքերին, նրանց կողմից իրային պահեստից զէնք, ռազմամթերք ստանալը, հագուստ ստանալը: Ընդ որում, քրէական գործով հիմնաւորուած է, որ կառավարութեան շէնքի մօտ հագուստներ ստացել են նաեւ Լեւոն Սարգսեանի թիկնապահները: Այդ կապակցութեամբ հարցաքննուել են նաեւ այդ թիկնապահներից որոշ խումբ, եւ եղել են մարդիկ, որոնք ընդունել են, որ այո, ստացել ենք, առերես պնդումներ են եղել այս կապակցութեամբ: Բայց հետաքրքիրը նա է, որ այդ ամբողջ օրը Լեւոն Սարգսեանը եւ որոշ մարդիկ իրար հետ ամբողջ մարտիմէկեան, ե՛ւ սկզբում, ե՛ւ առաջ, ե՛ւ ընթացքում, ե՛ւ յետոյ, մարտիմէկեան ողջ գործընթացին առնչուել են: Եւ կայ, որ անվերջ Լեւոն Սարգսեանը հաշուետուութիւն է ներկայացրել, դիմման ձեւը Արգամիչ է եղել, եւ կարծում եմ, որ նախկին վարչապետ Յովիկ Աբրահամեանն է դա եղել: Ցուցմունքներ կան այս կապակցութեամբ, որ զանգերը նրան են ուղղուած եղել, նրան է հաշուետուութիւն տրուել: Ինչ են արել, ինչ չեն արել, գոհ են, գոհ չեն․․․ այս խնդիրներ են քննարկուել: Իսկ երեկոյեան ինչ-որ տեղ հաւաքուել են, եւ այդտեղ Լեւոն Սարգսեանը զէնքեր է դրել եւ ասել, որ սրանք պատմական զէնքեր են: Այդ պատմական լինելու հանգամանքը նախաքննական մարմինը պէտք է որ քննութեան առարկայ դարձնի, տեսնենք դա ինչո՞վ է պատմական»:

«Ազատութիւն» – Իսկ կա՞ն ցուցմունքներ, որ կրակել են այդ զէնքերից:

Սաֆարեան – Այս գործի շրջանակում հարցաքննում են, եւ դեռ շարունակւում է դրա բացայայտումը: Ես չեմ ուզում դրա հետ կապուած նախնական կարծիք ասեմ: Ես ուզում եմ ասել, որ Մարտի 1-ին օլիկարխների մասնակցութեան վերաբերեալ տեղեկութիւնները շատ բաւարար են»:

«Ազատութիւն» – Իսկ ո՞ր օրն է, ըստ այդ վկայութիւնների, Լեւոն Սարգսեանը զէնքերը բերել-յանձնել:

Սաֆարեան – Մարտի 1-ի դէպքերից յետոյ, երբ որ արդէն զոհերը եղել են: Եւ կարծում եմ, որ պատահական չէ, որ նրանք փախուստի են դիմել եւ այսօր հետախուզման մէջ են:

Հարակից Նյութեր

Leave a Comment