Home ՀԱՅԱՍՏԱՆ Հայաստանի Բնակչութեան թիւը Նուազած է 3700-ով

Հայաստանի Բնակչութեան թիւը Նուազած է 3700-ով

by MassisPost

«Ժողովուրդ» թերթը կը գրէ.  «Հայաստանում 6 ամսուայ ընթացքում մշտական բնակչութեան թիւը 3700-ով նուազել է։ Այսինքն ՝ ՀՀ քաղաքացիների թիւը պաշտօնապէս նուազել է։ ՀՀ վիճակագրական կոմիտէի հրապարակած տուեալներով՝ այս տարուայ յուլիսի 1-ի դրութեամբ Հայաստանի մշտական բնակչութեան թիւը կազմել է 2 միլիոն 961 հազար 600 մարդ։ Նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ՝ այս ցուցանիշը նուազել է 8200-ով։ Մշտական բնակչութեան թիւը հիմնականում պակասել է մարզային քաղաքներում եւ գիւղերում, սակայն բնակչութեան թիւը ամենաշատը Շիրակի մարզում է պակասել՝ 2200-ով։

Բացի մշտական բնակչութեան թուաքանակի պակասելուց նուազել է նաեւ ծնուածների թիւը։

Եթէ այս տարուայ առաջին կիսամեակում Հայաստանում ծնուածների թիւը կազմել է 16 հազար 111, անցած տարուայ նոյն ժամանակահատուածում՝ 16 հազար 261, իսկ 2017-ի Յուլիսի 1-ի դրութեամբ՝ 17 հազար 171։

Աւելացել է նաեւ մահացածների թիւը, այս տարուայ Յուլիսի 1-ի դրութեամբ անցած տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ մահացածների թիւը աճել է 572-ով»։

Հարակից Նյութեր

Leave a Comment