Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ «Մեր Քաղաքական Խնդիրն է` Հայաստանը Դարձնել Երկիր մը Այնպիսի Մարդոց, Որոնք Կը Հաւատան Իրենց Ուժերուն». Փաշինեան

«Մեր Քաղաքական Խնդիրն է` Հայաստանը Դարձնել Երկիր մը Այնպիսի Մարդոց, Որոնք Կը Հաւատան Իրենց Ուժերուն». Փաշինեան

by MassisPost

Վարչապետ Նիկոլ Փաշինեանը մեկնած է Սիւնիքի մարզի Տաթեւ համայնք՝ մասնակցելու «Իմ քայլը յանուն Սիւնիքի մարզի» ներդրումային պիզնես ծրագրերու համաժողովին:

Համաժողովի հիմնական նպատակը մարզերուն մէջ գործարար միջավայրի զարգացումն է։

«Մեր քաղաքական խնդիրն է Հայաստանը դարձնել մի այնպիսի երկիր, այնպիսի մարդկանց երկիր, ովքեր հաւատում են իրենց ուժերին եւ գիտեն, որ այդ գաղափարները կարելի է իրագործել Հայաստանի Հանրապետութիւնում։ Եւ այն, ինչ տեղի ունեցաւ մէկ տարի առաջ Հայաստանում եւ ինչ շարունակում է տեղի ունենալ, ըստ էութեան, այս գաղափարի իրագործումն է», – իր ելոյթին մէջ ըսած է Փաշինեանը։

Վարչապետը նշած է՝ Հայաստանի տնտեսական զարգացումը պէտք է յենուի անհատական ջանքի վրայ։

«Տնտեսական զարգացումն առաջին հերթին յենւում է հենց անհատների վրայ, ի հարկէ շատ կարեւոր են խոշոր ներդրողները, խոշոր ընկերութիւնների մուտքը Հայաստան, բայց իմ խորին համոզմամբ՝ այդ խոշոր ներդրողներն առաջին հերթին գնում են տաղանդաւոր մարդկանց յետեւից, եւ մեր խնդիրն է ցոյց տալ, որ Հայաստանում ապրում են տաղանդաւոր մարդիկ, որոնք կարող են ոչ միայն իրենց երազանքներն իրականացնել, այլեւ միջավայր ստեղծել ուրիշների երազանքների համար», – ըսած է Նիկոլ Փաշինեանը։

Հարակից Նյութեր

Leave a Comment