Home ՀԱՅԱՍՏԱՆԱՐՑԱԽ Բակօ Սահակեանի եւ Արկադի Ղուկասեանի Նամակը «Ճիշդ Հակառակ Ազդեցութիւնը Ունեցաւ»

Բակօ Սահակեանի եւ Արկադի Ղուկասեանի Նամակը «Ճիշդ Հակառակ Ազդեցութիւնը Ունեցաւ»

by MassisPost

Օրեր առաջ Արցախի նախագահ Բակօ Սահակեանը եւ նախկին նախագահ Արկադի Ղուկասեանը համատեղ դիմած էին Հայաստանի գլխաւոր դատախազ Արթուր Դաւթեանին՝ 9 Մայիսին ընդառաջ Արցախի առաջին նախագահ եւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով, որպէսզի ան հնարաւորութիւն ունենայ մասնակցելու Եռատօնի միջոցառումներուն:

Սահակեանի եւ Ղուկասեանի նամակը «Ազատութեան» «Ըստ էութեան» հաղորդման ընթացքին քննարկած են քաղաքագէտ Հայկ Մարտիրոսեանը եւ լրագրող Մհեր Ղալեչեանը

«Ազատութիւն»․ –  Արցախը միջամտո՞ւմ է Հայաստանի գործերին:

Հայկ Մարտիրոսեան․ – Ի հարկէ միջամտում է, եւ ես դրա հետեւում տեսնում եմ հենց հակայեղափոխական, այսպէս կոչուած, արդէն մոտայից դուրս է եկել, բայց բառը պիտի օգտագործենք՝ հակայեղափոխական գործունէութիւն: Տեսնում ենք, որ Արցախում կուտակուած են բոլոր այն ուժերը, որոնք, այսպէս կոչուած, յեղափոխութեանը դէմ էին Հայաստանում եւ, ըստ էութեան, հակաժողովրդական, ապազգային ուժերն են, հիմա իրենք համախմբւում են Քոչարեանի շուրջ: Պատահական չէ, որ Քոչարեանը ինքը յայտարարութիւն արեց, որ միանալու է այն ուժերին, որոնք պայքարելու են իշխանութեան դէմ: Սա համակարգուած կեդրոնից մի բան է, որը Նիկոլ Փաշինեանը սկզբի՛ց պէտք է՝ հենց յեղափոխութեան ժամանակ, յեղափոխութեան ուժով, կասեցնէր, յեղափոխութիւնը տարածէր նաեւ Արցախի վրայ, չարեց՝ հիմա դրա համար գին է վճարում:

«Ազատութիւն»․ – Այսինքն, ի՞նչ, քաղաքական ուղե՞րձ են յղել Հայաստանի իշխանութիւններին: Ի վերջոյ, Դատախազութիւնը շատ յստակ, մէկ նախադասութեամբ ասաց, որ՝ մեր դաշտում չէ գնդակը, եւ վերջ:

«Ազատություն»․ – Ի վերջոյ, կարելի էր գուշակել, որ նրանք գիտէին, որ արդէն գործը ուղարկուել է դատարան, դժուար է հաւատալ, որ այդ մասին Ղարաբաղում չգիտէին, եւ դատախազն այլեւս որեւէ ազդեցութիւն չունի այդ իրավիճակի վրայ:

Մարտիրոսեան․ – Ես կարծում եմ՝ Դուք շատ բարձր կարծիք ունէք Արցախի ղեկավարութեան եւ նրանց իրաւախորհրդատուների մասին: Փաշինեանը ինքը յղում արեց իրաւախորհրդատուներին, ի հարկէ, էդտեղ նոյնպէս խնայում էր անձամբ Բակօ Սահակեանին եւ Արկադի Ղուկասեանին, բայց ես համոզուած եմ նաեւ, որ իրենք դա անգամ չգիտէին: Բայց, ամէն դէպքում, դա միջամտութիւն է մի գործընթացի, որին իրենք չպէտք է միջամտեն, յատկապէս նման անձի պարագայում՝ Ռոպերթ Քոչարեանի պարագայում: Այո, կայ միջամտութիւն, եւ եթէ իրենք յայտարարում են, որ Հայաստանից որեւէ մէկը չպէտք է ասի, որ Արցախը անկախ չպէտք է լինի, ապա պէտք է գոնէ լռեն եւ նստեն իրենց տեղում եւ, ինչպէս վարչապետն է ասում, հանգիստ նստեն տեղերը:

Մհեր Ղալեչեան․ – Փորձ չէ՝ դա հենց ինքը միջամտութիւն էր, եւ ի տարբերութիւն Նիկոլ Փաշինեանի՝ ես կ’ասէի, որ մարդկայնօրէն չեմ հասկանում ես այդպիսի նամակի էութիւնը:

«Ազատութիւն»․ – Ինչո՞ւ, մարտական ընկերներ են երկարամեայ:

Ղալեչեան․ – Շատ բարի, բայց մենակ Ռոպերթ Քոչարեա՞նն է եղել իրենց մարտական ընկերը, Մանուէլ Գրիգորեանը իրենց մարտական ընկերը չի՞ եղել:

«Ազատութիւն»․ – Այդ օրինակը վարչապետը բերեց.

«Ազատութիւն»․ – Դէ, իրենք համարում են, որ քանի որ Ռոպերթ Քոչարեանը Արցախի նախագահն է եղել, ինչպէս նշել էին նամակում, ցանկանում են, որ բոլորը միասին կանգնած լինէին Ստեփանակերտում իրար կողքի:

Ղալեչեան․ – Շատ բարի, իսկ ինչո՞ւ նախորդ տարիներին չեն ցանկացել՝ Ռոպերթ Քոչարեանը լինի էդ նոյն Եռատօնին: Երկու տարի առաջ ես եղել եմ Շուշիում, Եռատօնին մասնակցել եմ, եւ Ռոպերթ Քոչարեանը չի եղել էնտեղ, եւ ոչ մէկի մտքով չի անցել Ռոպերթ Քոչարեանի մասին հարցնել՝ ուր է, կամ հրաւէր չի եղել:

«Ազատութիւն»․ – Պարոն Մարտիրոսեանը աւելի հեռուն գնաց՝ որ դա հակայեղափոխական ուժերի կեդրոն է դարձել, եւ այլն:

Ղալեչեան․ – Գիտէ՞ք ինչ, իրենք իրենց այդ նամակի մէջ, որ գրել էին՝ միասնութեան եւ այսպիսի, ինչ-որ, խորհրդանիշ կը լինէր Ռոպերթ Քոչարեանի ներկայութիւնը Եռատօնին, դրանով մենք ցոյց կը տանք աշխարհին ինչ-որ բան, ճիշդ հակառակ  ազդեցութիւն  ունեցաւ: Այսինքն՝ դրանով ցոյց տուեցին, որոշակի խտրականութիւն դրեցին Ռոպերթ Քոչարեանի եւ մնացած այն մարդկանց միջեւ, որոնք նոյնպէս որոշակի ներդրում են ունեցել Արցախեան ազատամարտում ․․․ Սամուէլ Բաբայեանի՛ն թող կանչէին: Եթէ Սամուէլ Բաբայեանին կանչէին, Ռոպերթ Քոչարեանին հրաւիրէին, Սասուն Միքայէլեանին, Լեւոն Տէր-Պետրոսեանին, այսինքն՝ բոլոր էն մարդկանց, որոնք տարբեր քաղաքական բեւեռներ են ներկայացնում, իրար հակադիր են, իրար հետ խնդիրներ են ունեցել էս տարիների ընթացքում, դա կը լինէր մի փորձ իսկապէս, որը կ’ասենք՝ փորձում են գոնէ էս Եռատօնի շնորհիւ իրար հետ միաւորուել, դա իսկապէս հասկանալի կը լինէր: Բայց կեդրոնանալ Քոչարեանի վրայ՝ դա նշանակում է, ես միայն որպէս քաղաքական աջակցութիւն եմ դա դիտարկում: Մանաւանդ որ Մարտի 1-ի դատավարութիւնն էլ գալիս է, մօտենում է, ընդհանրապէս անհասկանալի է:

Հարակից Նյութեր

Leave a Comment