Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ ԱՄՆ Քոնկրէսի Պատուիրակութիւնը Հայաստան Պիտի Այցելէ

ԱՄՆ Քոնկրէսի Պատուիրակութիւնը Հայաստան Պիտի Այցելէ

by MassisPost

Ամերիկայի Միացեալ Նահանգներու քոնկրէսականներու պատուիրակութիւնը 17-19 Ապրիլին պիտի այցելէ Հայաստան: Այս մասին կը յայտնէ ՀՀ Ազգային ժողովի պաշտօնական կայքը:

«ԱՄՆ քոնկրէսականների պատուիրակութեան կազմում են Տեյվիտ Փրայսը (դեմոկրատ, Հս. Քարոլինա), Վերն Պուքանանը (հանրապետական, Ֆլորիտա), Տինա Թիթուսը (դեմոկրատ, Նեւատա), Մայքլ Քոնաւէյը (հանրապետական, Թեխաս), Կերրի Քոնոլին (դեմոկրատ, Վիրճինիա), Ատրիան Սմիթը (հանրապետական, Նեպրասքա), Պարպարա Լին (դեմոկրատ, Քալիֆորնիա) եւ Թերրի Սիւելը (դեմոկրատ, Ալապամա):

Պատուիրակութիւնը հանդիպումներ կ’ունենայ իշխանութեան գործադիր ճիւղի պաշտօնատար անձանց եւ Ազգային ժողովի պատգամաւորների, ինչպէս նաեւ լրատուամիջոցների, քաղաքացիական հասարակութեան ու հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչների հետ: Նախատեսւում է նաեւ քննարկում Հայաստանի ամերիկեան համալսարանի ուսանողների հետ, ինչպէս նաեւ այցելութիւն Ծիծեռնակաբերդի յուշահամալիր եւ Սբ. Էջմիածին:

Պատուիրակութեան կազմում բոլորը Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերութեան յանձնախմբի (ԺԳՅ) անդամներ են. ԺԳՅ նախագահն է քոնկրէսական Փրայսը, համանախագահը՝ քոնկրէսական Պուքանանը:

Պատուիրակութեան այցի նպատակն է ԺԳՅ-ի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցութեան հնարաւոր ուղիների դիտարկումը:

Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերութեան յանձնախումբը երկկուսակցական կառոյց է, որի գործունէութիւնը միտուած է արդիւնաւէտ ու բաց կառավարման խթանմանը եւ ժողովրդավարական հաստատութիւնների ամրապնդմանը՝ խորհրդարանական համագործակցութեան ճանապարհով զարգացող ժողովրդավարութիւն ունեցող երկրների օրէնսդիր կառոյցներին աջակցելու միջոցով»,- նշուած է հաղորդագրութեան մէջ:

Հարակից Նյութեր

Leave a Comment