Home ՀԱՅԱՍՏԱՆ Ըստ Փաշինեանին Պետական Պիւտճէին Մէջ Դրական Տեղաշարժ Կայ

Ըստ Փաշինեանին Պետական Պիւտճէին Մէջ Դրական Տեղաշարժ Կայ

by MassisPost

Պետական պիւտճէի հաւաքագրումներու ծրագիրը  առաջին եռամսեակին գերակատարուած է 11,4 միլիառ դրամով, ֆէյսպուքեան իր էջին գրած է վարչապետ Նիկոլ Փաշինեանը՝ Պետական եկամուտներու կոմիտէի (ՊԵԿ) նախագահ Դաւիթ Անանաեանի հետ հանդիպումէն ետք ամփոփելով արդիւնքները։

«Ուշադրութիւն դարձրէք, որ մեր պիւտճէի պահուստային ֆոնտը 9,4 միլիառ դրամ է՝ ողջ տարուայ համար: Այսինքն՝ առաջին եռամսեակում մենք պահուստային ֆոնտը 2 միլիառ դրամով գերազանցող գերակատարում ենք ունեցել», – գրած է վարչապետը՝ շարունակելով. – «Առաջին եռամսեակում տնտեսվարողներին է վերադարձուել 26,4 միլիառ դրամ, ինչը նախորդ տարուայ նոյն ցուցանիշը գերազանցում է 7,4 միլիառ դրամով»:

Վարչապետը նշած է, որ 2019 թուականի մարտին նախորդ տարուայ մարտի համեմատ տպագրուած է 8 միլիոն 361 հազար 119 հատ աւել Հսկիչ-դրամարկղային մեքենայի (ՀԴՄ) կտրօն: 2019 առաջին եռամսեակին նախորդ տարուայ առաջին եռամսեակի համեմատ աւելի տպագրուած ՀԴՄ կտրօններու թիւը 20 միլիոն 710 հազար 114 հատ է:

«ՊԵԿ բողոքարկման յանձնաժողովն առաջին եռամսեակում լսել է 506 բողոք, որից 288-ը, այսինքն՝ կէսից աւելին՝ բաւարարուել է (նախորդ տարի նոյն ժամանակահատուածում լսուել էր 152 բողոք, բաւարարուել էր 78-ը): Այս վիճակագրութիւնը ոչ միայն վկայում է հարկային մարմինների եւ գործարար միջավայրի փոխվստահութեան աճի մասին, այլեւ էականօրէն բեռնաթափում է դատական համակարգը», – գրած է վարչապետը:

Հարակից Նյութեր

Leave a Comment