Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Պետութեան Զարգացման Համար Դատական Համակարգի 100 Տոկոսով Անկախութիւնը Կարեւոր է. Վարչապետ

Պետութեան Զարգացման Համար Դատական Համակարգի 100 Տոկոսով Անկախութիւնը Կարեւոր է. Վարչապետ

by MassisPost

Այսօր դատական համակարգին մէջ կան խնդիրներ, կառավարութեան նիստի ժամանակ ըսած է վարչապետ Նիկոլ Փաշինեանը, նշելով՝ պետութեան զարգացման համար դատական համակարգի 100 տոկոսով անկախութիւնը կարեւոր է։

«Եթէ մենք ուզում ենք դատական համակարգ ունենանք, պէտք է հնարաւոր պայմանները ստեղծենք, որպէսզի մեր դատաւորներն առնուազն առարկայականօրէն սրա-նրա ձեռքին նայելու մեծ անհրաժեշտութիւններ չունենան։ Մի կողմից մենք պէտք է շատ խստօրէն պայքարենք կաշառակերութեան դէմ, շատ խստօրէն պէտք է պայքարենք ապօրինի որոշումների եւ կամայական որոշումների դէմ, բայց միւս կողմից պէտք է քայլեր ձեռնարկենք, որ ապօրինի որոշումների, այսպէս ասած, ծագման սոցիալական (ընկերային) բաղադրիչը հնարաւորինս փոքրացնենք եւ հնարաւորինս նեղացնենք», – ըսած է վարչապետը դատաւորներուն եւ Բարձրագոյն դատական խորհուրդի անդամներուն ընկերային փաթեթին մէջ ընդգրկելու հարցի քննարկման ժամանակ։

«Մենք այս տարի սոցիալական փաթեթից կամ պետպատուէրից օգտուող քաղաքացիների շրջանակը մեծացրեցինք մօտաւորապէս 250 հազար քաղաքացիներով, հարց կարող է հնչել՝ ի՞նչ է, այս երկրում քաղաքացիների հարցերը լուծուա՞ծ են, որ հիմա էլ դատաւորների հարցերն ենք լուծում, իհարկէ  ո՛չ, բայց կարծում եմ, որ մենք երբ որ քայլ ենք արել 250 հազար քաղաքացիների այդ համակարգում ընդգրկել, հաւասարակշռուած եւ շատ խելամիտ քայլ է, օրինակ, 230 դատաւորների նոյնպէս ընդգրկել այս համակարգում», – ըսած է Փաշինեանը։

Հարակից Նյութեր

Leave a Comment