Home ՀԱՅԱՍՏԱՆ 2018 Թուականին Հայաստան Ունեցած է 5,2 Տոկոս Տնտեսական Աճ

2018 Թուականին Հայաստան Ունեցած է 5,2 Տոկոս Տնտեսական Աճ

by MassisPost

2018 թուականին Հայաստանի համախառն ներքին արդիւնքը (ՀՆԱ) նախորդ տարուան՝ 2017-ի համեմատ աճած է 5,2 տոկոսով: Այս մասին նշուած է Վիճակագրական կոմիտէի հրապարակման մէջ:

Յատկանշական է, որ մշակող արդիւնաբերութիւնը գրանցած է 10,1 տոկոս աճ, մեծածախ ու մանրածախ առեւտուրը՝ 9 տոկոս: Անկում գրանցած է հանքարդիւնաբերութիւնը՝ 14.1 տոկոսով, եւ գիւղատնտեսութիւնը 8,5 տոկոսով:

Հայաստանի 2018-ի պետական պիւտճէի համաձայն, երկիրը պէտք է ունենար 4.5 տոկոս տնտեսական (ՀՆԱ-ի) աճ:

Հարակից Նյութեր

Leave a Comment