Home ԻՐԱՒՈՒՆՔ ՄԻԵԴ-ը Մարտ 1-ի Գործով Տէր-Պետրոսեանի Բողոքը Մերժելու Մասին Որոշում Չէ Կայացուցած․ Փաստաբան

ՄԻԵԴ-ը Մարտ 1-ի Գործով Տէր-Պետրոսեանի Բողոքը Մերժելու Մասին Որոշում Չէ Կայացուցած․ Փաստաբան

by MassisPost

Փաստաբան Վահէ Գրիգորեանը իր ֆէյսպուքեան էջին վրայ անդրադարձած է Մարդու իրաւունքներու եւրոպական դատարան (ՄԻԵԴ) ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի ներկայացուցած գանգատը մերժելու մասին հրապարակումներուն ու հերքած է զանոնք.

«Սիրելի՛ ընկերներ, այսօր առաւօտեան տեղեկացայ, որ մի շարք ԶԼՄ-ներ սկսել են տարածել լուրեր այն մասին, թէ իբր ՄԻԵԴ-ը 2012-ին կայացրել է մի որոշում՝ նախագահ Տէր-Պետրոսեանի գանգատը Մարտի-1-ի գործով մերժելու վերաբերեալ

Այնուհետեւ, թեքսթի՝ իրականութեանը չհամապատասխանող անհասկանալի եւ մանիփուլիաթիւ (ձեռնավարական) շարադրանքը եզրահանգեցրել է, որ ՄԻԵԴ-ն արդէն իսկ քննել է 2008-ի մարտի 1-ի առանցքային հարցերի վերաբերեալ մի գանգատ եւ որոշել, որ «ներկայիս իշխանութիւնների կողմից առաջ տարուող թէզը, թէ այն ժամանակուայ իշխանութիւնը, եւ, մասնաւորապէս, նախագահ Ռոպերթ Քոչարեանը սահմանադրական կարգի խախտում է թոյլ տուել, հիմնաւոր չէ։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինեանի իշխանութեան օրօք Ռոպերթ Քոչարեանին առաջադրուած սահմանադրական կարգի տապալման մեղադրանքն անհամատեղելի է ՄԻԵԴ-ի՝ 2012 թուականի որոշման հետ։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ … »:

Տեղեկացնեմ, որ ոչ ՄԻԵԴ-ը, ոչ էլ որեւէ հայկական որեւէ ներպետական դատարան առ այսօր չի քննել նախագահ Քոչարեանին առաջադրուած մեղադրանքի կապակցութեամբ որեւէ գործ, որով հաստատուէր կամ հերքուէր այն մեղադրանքը, որը վերջինիս առաջադրուած է։ Եւ ոչ էլ ՄԻԵԴ-ի կողմից որեւէ վճիռ կամ որոշում է առ այսօր կայացուել, որով հերքուեն այնպիսի պնդումներ, որոնք նախագահ Քոչարեանին, զօրավարներ Խաչատուրովին ու Օհանեանին եւ պրն․ Գէորգեանին մեղսագրուող արարքների համար կարող են արդարացնող իրաւական հիմքեր կամ փաստական հանգամանքներ պարունակել։ Եւ միայն իրաւաբանները կը հասկանան, թէ իրաւագիտութեան ոլորտի ինչպիսի բարձր գիտական կոչում պէտք է ունենայ այն իրաւաբանը, որը կարծում է, թէ ՄԻԵԴ-ը որեւէ ընդունելիութեան որոշմամբ կարող էր հերքել կամ հաստատել որեւէ մէկի քրէաիրաւական իմաստով մեղքը։

Վկայակոչուած ՄԻԵԴ-ի որոշումը բացարձակապէս այլ հարցերի մասին է, եւ այն ոչ թէ, ըստ էութեան, այսինքն՝ գանգատի էութեան մասին որոշում է, այլ դրա ընդունելիութեան։ Ցանկացած ընթերցողի համար բաւականին տեղեկատուական կարող է լինել այս որոշման ուսումնասիրութիւնը։

Ինչ վերաբերում է 2008-ի մարտի 1-ին նախագահ Քոչարեանի հրամանագրով արտակարգ դրութեան յայտարարման որոշ հարցերի շուրջ ՄԻԵԴ-ի քննութեանը, ապա նման գանգատը դեռ սպասում է իր վճռին։ Նմանապէս եւ առաջին նախագահ Տէր-Պետրոսեանի գանգատը չի մերժուել, այլ մասնակի ընդունելի է ճանաչուել եւ այս պահին, կրկին, սպասում է վճռին»։

Հարակից Նյութեր

Leave a Comment