Home ԳԱՂՈՒԹԱՅԻՆ ՀՀ Գլխաւոր Հիւպատոս Արմէն Բայբուրդեան Հանդիպած է Քալիֆորնիայի Նահանգային Սենատի Ղեկավարութեան Հետ

ՀՀ Գլխաւոր Հիւպատոս Արմէն Բայբուրդեան Հանդիպած է Քալիֆորնիայի Նահանգային Սենատի Ղեկավարութեան Հետ

by MassisPost

Լոս Անջելեսում ՀՀ գլխաւոր հիւպատոս Դոկտ. Արմէն Բայբուրդեանը Փետրուարի 14-ին աշխատանքային այցով մեկնել է Քալիֆորնիայի մայրաքաղաք Սակրամենտոյ, որտեղ հանդիպել է Նահանգային Սենատի նախագահ Թօնի Աթկինսի եւ Սենատի Ֆինանսական յատկացումների յանձնաժողովի նախագահ Էնթօնի Փորթանթինոյի հետ:

Հանդիպման առանցքում եղել է Հայաստանի եւ Քալիֆորնիայի միջեւ գործակցութիւնը բոլոր ուղղութիւններով, ներառեալ՝ տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, գիւղատնտեսութեան, զբօսաշրջութեան, կրթութեան ու մշակոյթի ոլորտներում: Կողմերը քննարկել են Քալիֆորնիայի Նահանգային Սենատում գործող Քալիֆորնիա-Հայաստան-Արցախ առեւտրի, արուեստի եւ մշակութային փոխանակումների յատուկ յանձնախմբի նախանշած ծրագրերը: Քննարկուել են Քալիֆորնիայի եւ Հայաստանի բազմաբնոյթ գործնական կապերը խորացնելուն ուղղուած քայլերը, այդ թւում՝ գործարար դաշտում: Սենատոր Փորթանթինոն նաեւ Քալիֆորնիա-Հայաստան-Արցախ առեւտրի, արուեստի եւ մշակութային փոխանակումների յատուկ յանձնախմբի նախագահն է:

bayburtyan-senate-3

ՀՀ գլխաւոր հիւպատոսի՝ Քալիֆորնիայի Սենատ այցի առիթով Սենատոր Փորթանթինոն նոյն օրը ներկայացրել է օրինագիծ, որի համաձայն Հայաստանում պէտք է հիմնուի Քալիֆորնիայի առեւտրի գրասենեակ: Ընթացակարգն անցնելուց եւ օրէնք դառնալուց յետոյ այն հիմք կդառնայ Հայաստանում ստեղծել Քալիֆորնիայի առաջին վերաբացուած  առեւտրային գրասենեակը ԱՄՆ-ից դուրս: Նահանգային Սենատում կայացած հանդիպումների ընթացքում ՀՀ գլխաւոր հիւպատոսը Սենատի նախագահի աջակցութիւնն է խնդրել օրինագծի ընդունման գործում: Նա նաեւ բարձր է գնահատել Քալիֆորնիայի նահանգային խորհրդարանի դիրքորոշումը Հայաստանի եւ ամերիկահայ համայնքի համար կարեւորագոյն խնդիրներում, ինչպիսիք են Արցախի միջազգային ճանաչումն ու Հայոց ցեղասպանութեան դատապարտումը:

Թօնի Աթկինսը Դեմոկրատական կուսակցութեան ներկայացուցիչ է, 2018թ.-ին ընտրուել է Սենատի նախագահ՝ դառնալով Քալֆորնիայի Սենատի առաջին կին ղեկավարը:

ՀՀ գլխաւոր հիւպատոս Արմէն Բայբուրդյեանը Փետրուարի 15-ին մասնակցելու է Քալիֆորնիայի Սենատի լիագումար նիստին: Նրան սենատին է ներկայացնելու սենատոր Սքոթ Ուիլքը, որը Հանրապետական կուսակցութեան ներկայացուցիչ է եւ հանդիսանում է սենատի մի քանի յանձնաժողովների փոխնախագահ, մասնաւորապէս՝ Կանոնակարգի, Կրթութեան, Գիւղատնտեսութեան եւ Կառավարական մարմինների:

Հարակից Նյութեր

Leave a Comment