Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ «ԱԶԳ Բանակ»-ի Թեման եւ Համացանցային Աղբը

«ԱԶԳ Բանակ»-ի Թեման եւ Համացանցային Աղբը

by MassisPost

ՍՈՒՐԷՆ ԽՈՒԴԱՆԵԱՆ

Օրեր առաջ հայկական բանակի «ծննդեան» 27-րդ տարին էր: Հայոց. պետականութեան կայացման ճանապարհին, յաղթական եւ ամենակայացած կառոյցի մասին է խօսքը: Որոշել էի այս նուիրական թեմայի շուրջ մի քանի գրառումներ անել, ու առաջ գնալով հասնէի այն համոզմունքի հաստատմանը, որ «ազգ-բանակ» գաղափարի ողջ փիլիսոփայութիւնը ոչ միայն ընդունելի է, այլ օրախնդիր հրամայական, որը պէտք է գործադրուի օր առաջ, անկախ այն բանից թէ ովքեր կը լինեն իշխանութեան ղեկին: Նրանք որքանով կ՛ենթարկուեն աշխարաքաղաքակա՞ն խաղեր թելադրող ուժերին:

Սակայն «ազգ-բանակ» գաղափարի իրագործման նիւթական հիմքը պէտք է լինի, ոչ միայն 1000-ական դրամների հաւաքագրումը£ կամ էլ հայրենասիրական զգացմունքների մօտիւացիանª աւելի մեծ գումարներ հանգանակելու համար£

Այլ Պետբիւջէն զգալիօրէն համալրող ռազմավարական նշանակութեան օբյեկտների եւ ազգային հարստութիւն համարուող ընդերքի Վերադարձը ժողովրդին: Ազգային կապիտալը Ռուսաստանին բաշխելուց բացի, մետաղային տարբեր հանքերի յանձնուեցին «օվշորներում» գրանցուած նախկին ու ներկայ, ներքին ու արտաքին քրյաօլիգարխիկ «տիտաններ»ին:

Երկրի ազգային ակտիւ կապիտալը նօսրացաւ, հասնելով զրօյական աստիճանի:

Սա որ դասի՞ն պատկանող լիբերալ- քաղաքատնտեսութիւն է, չգիտեմ: Այդ թեմաների շուրջ կ’ուզէի գրել եւ պատասխան ակնկալելու համար գրառումս ուղղել, լուրջ փորձագիտական շրջանակի մասնագէտներին: Բայց մտափոխուեցի եւ էլ չխորացայ: Հասկացայ, որ այսօր այս թեմաները ոչ լսարան ունի, ոչ էլ պատասխանող:
Անձնական թիրախավորումների ֆոնին, հակա-նիկոլական հիստերիան, համացանցի հայկական տիրոյթը վեր է ածել աղբանոցի: Որքան «քաղաքագէտներ» «դիւանագէտներ» եւ «վերլուծողներ» են ի յայտ եկել, որոնք գուժում են անվերջ՝ Հայաստանի ապագան ներկայացնելով միմիայն սեւ գոյներով:

Երիտասարդ կառավարիչների ամենաչնչին սխալը, կամ անփորձութիւնը ոչ թէ քննադատւում է, այլ ազգային դաւաճանութեան լոյսի տակ են ներկայացւում: Պարզորոշ երեւում է, որ Իրականում փորձում են փրկել ինչ որ մէկին ինչ որ բանից: Տպաւորութիւն է ստեղծւում, որ այս մարդիկ յիշողութեան առումով ժողովրդին «հաւի» տեղ դրած աջ ու ձախ աքլորանում են: Իսկ ամենանողկալին, որ «կուտ»ի փոխարէն համացանցի միջոցով աղբ են լցնում, որ մարդիկ «քուջուջ» անեն եւ իրենց նետած «ճիշտ» կուտը գտնեն եւ կուլ տան:

Հետաքրքիր է, որ նոյն ձեռագիրն է ինչ նախկինում էր:

Գլխաւոր պատուիրատուից «կուտ»-ի փող են ստանում որ թանկ է, բայց ժողովրդի դէմ էժանագին աղբ են նետում: Որովհետեւ այս դէպքում շահը աւելին է:

Հիմա աւելի առարկայական մօտենամ: Խնդիր են դրել, Ռ. Քոչարեանին ճաղերից ազատել:

Դա իրենց իրաւունքն է: Լաւագոյն փաստաբանները կան, փողը լի ու բոլ կայ, Պուտինի հետ ընկերութիւնը կայ: Դատաւորների գերակշռող մասն էլ,հին ժամանակներից իրա ընդունած դատաւորներն են: Բա էլ ին՞չ վայնասուն են դրել: Եթէ իրա լեզուապաշարով ասենք, «բա դու ասում էիր ո՞ւր է Հայաստանում էդ տղամարդը, որ իմ դէմ կարողանայ խաղեր ունենայ». արդէն խօսքը պէտք է տեղափոխուի այլ հարթութիւն: Իսկ այդ հարթութիւնում «ռազբորկայ»ները ձանձրալի ժամավաճառութիւն է:

Պարոնայք,
Թողէք պետական կառոյցները կայանան: Արդարադատութիւնը կայանայ: Անկախ ունեցած դիրքից եւ նիւթական կարողութիւնից բոլորը պէտք է անցնեն քաւարանի միջով: Իսկ քաւարանի դատաւորը կայ եւ կը լինի ժողովուրդը, իր հաւաքական իմաստունութեամբ եւ երկար, շատ երկար յիշողութեամբ:

Իսկ հաւաքական իմաստունութեամբ Հայի առաքելութիւնը շատ աւելին է քան նախկին ու ներկայ յանցաւոր իշխանաւորներին արդարադատութեան պատին գամելը: Լոյսի եւ բարութեան սերմնացանի առաքելութեամբ օժտուած Հայը որքան որ արդար դատաւոր է, այնքան էլ պէտք է լինի խրոխտ զինուորական: Մի բան որի պակասը զգալի է այն է, որ մասամբ չենք գիտակցում այն, որ ամէն մէկը պէտք է իր տեղում լինի եւ իր գործը անի: Եթէ անհրաժեշտութեան դէպքում բոլորը զինուորական են դառնում, լաւ է, բայց որ տեղի-անտեղի բոլորը դառնում են դատաւոր կամ դատախազ լաւ չէ£ Քանզի թափուր է մնում քարից հաց քամող Հայի աշխատավայրը:

Վերջինիս շատ ենք կարօտում, մանաւանդ կառուցողական ընդդիմադիր դաշտում:

Հարակից Նյութեր

Leave a Comment