Home ՀԱՅԱՍՏԱՆ Հայաստանի Մշտական Բնակչութեան Թիւը` Մօտ Երեք Միլիոն

Հայաստանի Մշտական Բնակչութեան Թիւը` Մօտ Երեք Միլիոն

by MassisPost

Այս տարուան Յունուար 1-ի դրութեամբ Հայաստանի մշտական բնակչութեան թուաքանակը կազմած է 2 միլիոն 965,1 հազար մարդ` 2018 թուականի նոյն ժամանակահատուածին 2 մլն 972,7 հազարի փոխարէն: Մշտական բնակչութեան թիւը մէկ տարուան մէջ նուազած է 7,6 հազարով: Այս տուեալները հրապարակած է ՀՀ վիճակագրական կոմիտէն:

Այս տարուան Յունուարի դրութեամբ 1 միլիոն 894,5 հազար մարդ ապրած է` քաղաքային, 1 միլիոն 070,6 հազար մարդ` գիւղական բնակավայրերու մէջ:

Մշտական բնակչութեան միջին տարիքը 2018 թուականի տարեսկիզբի դրութեամբ կազմած է 36,5 (2017թ.` 36,2) տարի, տղամարդոց համար` 34,5, իսկ կանանց համար` 38,2 տարի:

Հայաստանի մէջ նուազած է ծնունդներու թիւը: Եթէ 2016 թուականին ծնածներուն թիւը կազմած էր 40,592 մարդ, 2017-ին` 37,700, ապա 2018-ին այն կազմած է 36,502 մարդ:

Նուազած են նաեւ մահերը, եթէ 2017 թուականին մահերու տարեկան թիւը կազմած էր 27,157, ապա 2018-ին կազմած է 25,645 մարդ:

Հարակից Նյութեր

Leave a Comment