Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Իշխանութիւնը Պէտք է Համեստ Ըլլայ․ Արամ Սարգսեան

Իշխանութիւնը Պէտք է Համեստ Ըլլայ․ Արամ Սարգսեան

by MassisPost

«Մենք» դաշինքի ընտրական ցուցակը գլխաւորող «Ելք» խմբակցութեան պատգամաւոր Արամ Սարգսեանը դէմ է մինչեւ նախընտրական քարոզարշաւը իշխանութեան երթեր եւ միթինկներ ընելուն:

Թէեւ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը իր վաղ սկսած հանրահաւաքներն ու սպասուող երթը կը դիտարկէ աշխատանքային, ինչը օրէնքը չարգիլեր, բայց Արամ Սարգսեանը համոզուած է, որ Փաշինեանն ու իր խումբը իրենց հոգիի խորքը կը գիտակցին, որ այդ նախընտրական քարոզարշաւի նպատակով կ’ըլլայ:

«Այս այցելութիւները, ինչ որ արուում են՝ անկախ նրանից, թէ ինչպէս են ներկայացնում, իրենց հոգու խորքում հասկանում են, որ այդ ամէնն անում են ընտրութիւնների համար: Օրէնքով միգուցէ արգելուած չէ, բայց դա չի էականը: Հանրութիւնը ինչպէս է դա ընկալում, այս ընտրութիւնից յետոյ մարդիկ ընտրութեանը գնահատականներ են տալու: Եւ այդ այցելութիւնները ինչ-որ առումով այս ընտրութիւնների բովանդակութիւնը խամրեցնում են», – «Ազատութեան» հետ զրոյցի ժամանակ ըսած է Արամ Սարգսեանը:

Պատգամաւորը կը կարծէ, որ իշխանութիւնը պէտք է աւելի համեստ դիրքերէ հանդէս գայ եւ մինչեւ նախընտրական պայքարը երթեր ու հաւաքներ չընէ․ – «Իշխանութիւնը պիտի ուժեղի դիրքերից աւելի համեստ լինի, ուժեղի դիրքերից լինելով՝ աւելի մեծահոգի լինի, երթերն ու միթինկները չանի, ո՞ւմ աչքն է մտցնում: Կարող է՝ անում է, մենք չենք կարող՝ չենք անում: Յետո՞յ ինչ: Չեմ կարծում, որ սա Նիկոլ Փաշինեանի օգտին է: Ես սիրում եմ էս երկիրը եւ ուզում եմ, որ էս երկրի ղեկավարը ժողովրդի ընկալման մէջ շարունակի մնալ էնպիսին, ինչպիսին յեղափոխոթիւնից յետոյ էր»:

Հարակից Նյութեր

Leave a Comment