Home ՀԱՅԱՍՏԱՆ ՔՊ-ի Հետ դաշինք Կազմելը Քաղաքական Համակարգի Առողջութեան Տեսանկիւնէն Սխալ Որոշում Կ’ըլլար. Մարուքեան

ՔՊ-ի Հետ դաշինք Կազմելը Քաղաքական Համակարգի Առողջութեան Տեսանկիւնէն Սխալ Որոշում Կ’ըլլար. Մարուքեան

by MassisPost

«Լուսաւոր Հայաստան» կուսակցութեան առաջնորդ Էտմոն Մարուքեանը չի տեսներ կոալիցիայի  դաշինք կազմելու որեւէ հնարաւորութիւն «Իմ քայլը» դաշինքի հետ:

«Ազատութեան» «Կիրակնօրեայ վերլուծական Հրայր Թամրազեանի հետ» հաղորդման ժամանակ Մարուքեանը պարզաբանած է՝ պատեհապաշտ չեն եւ որեւէ ուժի չեն կրնար միանալ՝ պարզապէս միանալու համար։

«Ես չեմ տեսնում քոալիցիայի որեւէ հնարաւորութիւն, որովհետեւ ակնյայտ է, որ իշխանութիւնը ստանալու է ձայների մեծամասնութիւնը։ Հետեւաբար, «Լուսաւոր Հայաստան» կուսակցութիւնը, ես ինքս՝ մենք ունեցել ենք էդ հնարաւորութիւնը լինելու ինչ-որ տոկոսով ներկայացուած «Իմ քայլը» դաշինքի մէջ, մենք մերժել ենք էդ առաջարկները, մենք չենք գնացել դրան։ Նաեւ այդ պատճառով մեզանից մարդիկ են դուրս եկել, գնացել, միացել են էնտեղ։ Մենք տարբեր ենք, մենք ասել ենք, որ արհեստական, ձեւական, զուտ մանտաթ ունենալու համար մենք պատեհապաշտ չենք, մենք որեւէ ուժի չենք կարող միանալ, միանալ՝ ուղղակի միանալու համար»», – ըսած է Մարուքեանը՝ շարունակելով. – « «Իմ քայլը» ըստ էութեան ստեղծուել է «Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) պազայի վրայ, այնտեղ երկրորդ ուժը «Առաքելութիւն» կուսակցութիւնն է, որը ներկայացուած չի եղել ո՛չ նախորդ, ո՛չ դրանից առաջուայ որեւէ խորհրդարանում»։

Մարուքեանը մանրամասնած է՝ կ’առաջարկուէր ընտրութիւններուն երթալ դաշինքով, սակայն, ըստ «Լուսաւոր Հայաստան»-ի առաջնորդին, երկրի քաղաքական համակարգի առողջացման տեսանկիւնէ այդ սխալ որոշում կ’ըլլար։

«Երբ որ յեղափոխութիւնը եղել էր, քննարկուում էր, որ մենք բոլորով միասին գնանք, դաշինքի անունը դեռեւս քննարկուում էր, յայտնի չէր, թէ ինչ կը լինի, բայց երկրի քաղաքական համակարգի առողջութեան տեսանկիւնից դա սխալ որոշում կը լինէր, եթէ մենք դրան գնայինք։ Դա կը լինէր զուտ հետեւեալը, որ կայ աւելի արագ ընթացող ճեպընթաց եւ մենք ուզում ենք նստել դրա մէջ, որովհետեւ հեշտ է տեղ հասնել։ Մենք տեղ հասնելու խնդիր չունենք, մենք մեր գաղափարները պահելու, մեր տեսակը պահելու, քաղաքական համակարգն առողջացնելու խնդիր ունենք, հակակշիռ լինելու խնդիր ունենք», – ըսած է Մարուքեանը՝ շարունակելով. – «Վերջին հաշուով նոյն Նիկոլ Փաշինեանը եւ մեր միւս գործընկերներն անգիր գիտեն մեր տեսակը, մեր մօտեցումները, որովհետեւ էդ քննարկումները «Ելք»-ում ունեցել ենք, ուղղակի դրանք փակ են եղել, հիմա ես ձեզ խոստանում եմ՝ բաց կը տեսնէք խորհրդարանում»։

Մարուքեանը ընդգծած է՝ «Լուսաւոր Հայաստան»-ը կրնայ ըլլալ հակակշիռ ուժ խորհրդարանէն ներս։

«Այսինքն՝ մենք լիարժէք, լիիրաւ կարող ենք լինել հակակշիռ ուժ։ Եթէ կարիքը լինէր գործընկեր լինելու՝ իրար հետ գնալու, մենք ի սկզբանէ իրար հետ կը գնայինք։ Ես դրա կարիքը չեմ տեսել, ապագայում էլ ես տեսնում եմ, որ դրա կարիքը չկայ, որովհետեւ, եթէ մի ուժ ունի 80 տոկոս ձայն, իմաստ չկայ… Տեսէք՝ ՀՀԿ-ն ստանում էր 60 քանի մանտաթ, վերցնում էր երկու ուժի, հետը քոալիցիա էր կազմում, յետոյ էդ ուժերը բողոքում էին, ասում էին՝ «այո՛, մենք քոալիցիայում էինք, բայց մենք դեր չունէինք»: Դեր չունէիք՝ չգնայիք քոալիցիա, երկու նախարարի համա՞ր էիք գնացել: «Մենք չէինք կարողանում ազդել որոշումների վրայ»։ Հիմա ես ձեզ հարց եմ տալիս՝ եթէ ես որոշումների վրայ ազդելու լծակ չունենամ՝ իրանք լինեն տոմինանթ, մենք՝ փոքր ուժ, մեր ինչի՞ն է պէտք գնալ, միանալ, որ ի՞նչ։ Աւելի լաւ չի՞, որ մենք լինենք էն ուժը, որը կը տեսնի դրսից տեղի ունեցող գործընթացները եւ կ’ասի՝ «եղբայր, դա սխալ է, էս մի բանը մի՛ արէք», – ըսած է Մարուքեանը։

Հարակից Նյութեր

Leave a Comment