Home ՀԱՅԱՍՏԱՆԱՐՑԱԽ Ղարաբաղի Հարցի Թաքուն Լուծում Չի Կրնար Ըլլալ․ Փաշինեան

Ղարաբաղի Հարցի Թաքուն Լուծում Չի Կրնար Ըլլալ․ Փաշինեան

by MassisPost

Նոյնիսկ ամենաբռնապետական իշխանութիւնը չի կրնար Ղարաբաղի հարցը լուծել առանց ժողովուրդի կարծիքը հաշուի առնելու: Այս մասին յայտարարած է վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը չորեքշաբթի օր Ազգային ժողովին մէջ իր ելոյթի ժամանակ:

«Ժողովրդի կարծիքն է էն վճռական գործօնը, որը պէտք է որոշի՝ Ղարաբաղի հարցի լուծման այս կամ այն տարբերակը մեզ ձեռնտու է, թէ ձեռնտու չէ: Ղարաբաղի հարցի թաքուն լուծում, թաքուն տարբերակ, որ մէկ էլ մի օր, հոպ, արթնանանք տեսնանք Ղարաբաղի հարցը լուծուել է եւ տենց մնացել ենք մենք կամ հանրութիւնը․․․ էդպիսի բան չի կարող լինել ուղղակի», – ըսած է Փաշինեանը:

Վարչապետի պաշտօնակատարը վստահեցուցած է՝ եթէ ըլլայ ղարաբաղեան հարցի լուծման այնպիսի տարբերակ, որ ինքը կը համարէ արժանի ներկայացնելու ժողովուրդի քննարկման, ապա առաջին քայլը այդ կ’ըլլայ․ – «Ես էլի եմ ասում՝ քանի դեռ Ղարաբաղի իշխանութիւնը ներգրաւուած չէ բուն գործընթացին մէջ, նշանակում է՝ մենք մօտիկ չենք հարցի կարգաւորմանը: Իմիջիայլոց, ասեմ՝ էդ կապակցութեամբ իմ խօսքերը նոյնպէս նենգափոխում են, ասում են, որ ես ասել եմ, որ մինչեւ Ղարաբաղի իշխանութիւնը չլինի բանակցային սեղանի շուրջ, ես ոչ մի բանակցութեան չեմ մասնակցի: Ես էդպիսի բան չեմ ասել, ես ասել եմ, որ ես լիազօրուած եմ բանակցել Հայաստանի Հանրապետութեան անունից, ես լիազօրուած չեմ մասնակցել Լեռնային Ղարաբաղի եւ նրա ժողովրդի անունից»:

Փաշինեանը ընդգծած է, որ առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման չի պատկերացներ հարցի կարգաւորում, շարունակելով․ – «Ենթադրենք, ես ասեմ, այո, ես առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման պատկերացնում եմ ղարաբաղեան հարցի լուծում, հա, յայտարարեցի, դրանից իրականութիւն փոխուո՞ւմ է՝ չի փոխուում իրականութիւն»:

 

Հարակից Նյութեր

Leave a Comment