Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութիւնը Դատապարտում է Դեսպան Միլսի Յայտարարութիւնը

Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութիւնը Դատապարտում է Դեսպան Միլսի Յայտարարութիւնը

by MassisPost

ԱՄՆ դեսպան Միլսի այն յայտարարութեանը, որ Հայաստանը (Արցախը ներառեալ) պարտաւոր է «գրաւեալ» «տարածք» զիջել յանուն խաղաղութեան՝ պատասխանում ենք.

-Հայաստանում «տարածք»-ներ չկան, կա միայն հայրենիք, իսկ հայրենիքները չեն գրաււում, նրանք ազատագրւում են։

ԱՄՆ-ի պետական շահերը սպասարկող դիւանագէտը դժուարութեամբ կընկալի մեր դիրքորոշումը, քանզի մեզ համար հայրենիքը ոչ Վիետնամն է ԱՄՆ բանակի համար, ոչ Իրաքը եւ ոչ Լիբիան։

Եւ երբ ոչ հեռու անցեալում, տարիներ առաջ հայ ազգի նկատմամբ թոյլ տրուած խտրականութիւնների ու ազգային ճնշումների արդիւնքում եւ ոչ մի դիւանագէտ չարձագանքեց մեր հոգսերին, մենք ըմբոստացանք անարդար կարգերի դէմ եւ կտրեցինք մեզ հարուածող ձեռքը՝ ազատատենչ հայ ժողովուրդը ընդունակ չէ հանդուրժել ոչ բռնատիրութիւն եւ ոչ անարդարութիւն, մենք ինքներս նպաստեցինք առկայ խնդիրների լուծմանը։

Պարոն դեսպան, այդ «տարածքներում» են մեր ազգակիցները բնակուել, բնակւում, ստեղծել ու ստեղծում մշակոյթի համամարդկային նշանակութեան նմուշներ, այնպիսի նմուշներ որոնք գազանաբար կոտրւում էին հայաթափուած մեր հայրենիք Նախիջեւանում համաշխարհային հանրութեան(այդ թւում եւ ձեր) աչքի առաջ, ուստի մեր հասարակութիւնը գիտակցում է, որ ինքն է հանդիսանում ե՛ւ իր ազգակիցների անվտանգութեան, ե՛ւ այդ պատմական ժառանգութեան պահպանման երաշխաւորը։

Այսօր այլեւս ապարդիւն են ձեր դիւանագիտական շաղակրատանքները, միակ խնդիրը, որ հասու է ձեր լուծմանը՝ ադրբեջանական պետութեան իշխանութեանը իրականութեան հետ առերեսելն ու համակերպելն է։

Հայաստանի եւ հայ ժողվրտի խաղաղութեան միակ երաշխիքը Հայկական բանակն է եւ ինքը՝ հայ ժողովուրդը։

-ՍԴՀԿ Հայաստանի վարչութիւն

Հարակից Նյութեր

Leave a Comment