Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Գագիկ Ծառուկեան․ «Եթէ Ժողովուրդը Կ’ուզէ Դեկտեմբերին, Ուրեմն՝ Մենք ալ Կ’ուզենք»

Գագիկ Ծառուկեան․ «Եթէ Ժողովուրդը Կ’ուզէ Դեկտեմբերին, Ուրեմն՝ Մենք ալ Կ’ուզենք»

by MassisPost

«Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան նախագահ Գագիկ Ծառուկեանը «Ուրուագիծ» հաղորդման եթերին անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ ընթացիկ տարուան դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ իրականացնելու որոշման, յայտարարած է, որ եթէ «ժողովուրդն ուզում է, որ ընտրութիւնները լինեն դեկտեմբերին, իր ուժն էլ է ուզում»:

Ան հաւաստիացուցած է, որ ինքը եղած է ու պիտի ըլլայ Թաւշեայ յեղափոխութեան կողմնակիցը: Կուսակցութեան նախագահը յայտարարած է նաեւ, որ իր ուժը որեւէ կապ չունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանի եւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի հետ:

«Պարոն վարչապետը ասել ա՝ պատրաստ են քննարկման, որ պէտք է գան քննարկեն, մենք էլ ենք պատրաստ, մենք ասել ենք՝ ժողովրդի հետ ենք, պատրաստ ենք քննարկման», – ըսած է ԲՀԿ առաջնորդը:

Յիշեցման, որ վարչապետ Նիկոլ Փաշինեանը արտահերթ ընտրութիւններու իրականացման համար նշած է այս տարուան դեկտեմբեր ամիսը, Գագիկ Ծառուկեանը արձագանգած է․- «Մենք, ասենք թէ, էսօր իրա կողքին էղել ենք, կանք, այսինքս՝ մենք կանք մեր պետութեան, մեր ժողովրդի կողքին, պատրաստ ենք, էլի ենք պատրաստ, նորից եմ ես ասում, այդպիսի հարց չկայ, որ մենք ինչ-որ ուզում ենք խանգարենք կամ եսիմ ինչ անենք»:

«Նիկոլ Փաշինեանը ասում է՝ ժողովուրդը ուզում է դեկտեմբերին», – ի պատասխան այս դիտարկման՝ ԲՀԿ առաջնորդը յայտարարած է․- «Ժողովրդի ցաւը տանեմ, ժողովուրդը ուզում ա դեկտեմբերին՝ եթէ ժողովուրդը ուզում ա, ուրեմն՝ մենք էլ ենք ուզում: Մենք, ասենք թէ, էսօր այդպիսի խնդիր չունենք ժողովրդի հետ: Ես ինչի՞ համար եմ չարչարուում, անում՝ ժողովրդի՛ համար, ես ապահովուած մարդ եմ, խնդիր չունեմ՝ ո՛չ պաշտօնի, ո՛չ, ասենք թէ, գումար վաստակելու, այլ ամէն ինչն էլ ուզում եմ լաւ լինի, որ էսօր էդ հնարաւորութիւնը, ծանօթութիւնը օգտագործենք, իրականացնենք, զարգացնենք, ծաղկացնենք, դա ա ուզածը: Իմ ժողովրդի ցանկութիւնից մի քայլ հետ գնացող չկայ»:

«Ես հենց նոր ինքնաթիռից իջել եմ,  տեսնելով էս մտահոգութիւնը ժողովրդի, հակայեղափոխական.․․ տո հակայեղափոխական, յեղափոխութիւն արինք, պրծանք, հակայեղափոխական չի կարայ լինի, ամօթ ա: Մարդիկ եթէ ցայտնոտի մէջ են ընկնում, ուրեմն՝ իրանց յետին մտքերից են ընկնում, ես պարզ ասեմ, ես պարզ ու մաքուր եմ», – ըսած է Ծառուկեանը՝ շարունակելով․- «Այլ կազմակերպել եմ, որ պէտք է հանդիպումներ լինեն արտախորհրդարանական բոլոր այն ուժերի հետ, ով հանդիպում չի ունեցել Ռոպերթ Քոչարեանի եւ Սերժ Սարգսյանի հետ: Թարմացնելու ենք, կեանքը շարժւում ա, մենք չենք կարայ ձեռներս ծալենք, միւսների պէս, նստենք սպասենք: Մենք ապրում ենք: Ես ինձ լաւ եմ զգում, որ իմ երկիրը հզօր ա, որ իմ ժողովուրդը զարգանում ա, ժպիտ կայ դէմքներին»:

«Այսինքն, դուք հանդիպելու էք այն արտախորհրդարանական ուժերի հետ, ովքեր չեն համագործակցել Քոչարեանի ու Սերժ Սարգսեանի հե՞տ», – այս հարցին ԲՀԿ առաջնորդը պատասխանած է․ – «Իհարկէ, ես իմ համար արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումներ, իմ թիմակիցների հետ նախապատրաստական աշխատանքներ եմ կատարելու խորհրդարանական ընտրութիւնների համար, իհարկէ: Իրանց ցաւն էլ տանեմ, ով կտայ իրա ձայնը՝ կտայ, ով էլ չի տայ՝ էլի իրա ցաւը տանեմ, ում հետ յոյս ա կապում․․․ Ես ասում եմ՝ իրանք էլ ում հետ յոյս են կապում, պարտաւոր են պահանջելու»:

Դիտարկմանը՝ «այսինքն, դուք հակայեղափոխութեան չէք միացել, Հանրապետականի հետ չէք համագործակցելու», Ծառուկեանը արձագանգած է․ – «Է՜, լաւ, դուք գիտէք, չէ՞, օրինակ, 15 թուականին ինչ կատարուեց: Էլ ո՞նց դրանից յետոյ: Ի՞նչն էր պատճառը՝ որ ես իմ ժողովրդի կողքին եմ եղել, իրենց պաշտօնները, ասածները չեմ համաձայնուել, եւ տեսաք ինչ կատարուեց: Գոնէ չի կարելի, հասկանում է՞ք, մարդուն անտեղի տեղը ինչ-որ բաներ ասելու, բաներ վերագրելու: 15 թուականին իմ տեղը ո՞վ կարար դիմանար»:

Հարակից Նյութեր

Leave a Comment