Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան Յայտարարութիւնը եւ Կոչը

Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան Յայտարարութիւնը եւ Կոչը

by MassisPost

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը գտնում է, որ հանրապետությունում ստեղծված ոչ կայուն ու անկանխատեսելի իրավիճակից դուրս գալու միակ ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, ուստի ՍԴՀԿ-ն իր լիարժեք համաձայնությունն ու աջակցությունն է հայտնում ՀՀ վարչապետի կողմից նախաձեռնվող արտահերթ խորհրադարանական ընտրությունների գաղափարին։

Միևնույն ժամանակ կոչ ենք անում այլ քաղաքական ուժերին չխոչընդոտել երկրում տեղի ունեցող փոփոխությունների բնական հունին և չստեղծել ներազգային անհանդուրժողականության պայթունավտանգ մթնոլորտ, որը կհանգեցնի անկանխատեսելի հետեւանքների։

Հնչակյան կուսակցությունը մեծ հույս է հայտնում, որ առկա քաղաքական ճգնաժամը կլուծվի փոխադարձ հարգանքի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների մեծամասնության պահանջի՝ այն է խորհրդարանական ընտրություն անցկացնելու տրամաբանության ներքո։

Հարակից Նյութեր

Leave a Comment