Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Ռոպերթ Քոչարեան Ընդունած է «Քոնկրէս» Հիւրանոցը կը Պատկանի իր Ընտանիքին

Ռոպերթ Քոչարեան Ընդունած է «Քոնկրէս» Հիւրանոցը կը Պատկանի իր Ընտանիքին

by MassisPost

Ռոպերթ Քոչարեանը բացառիկ հարցազրոյց տուած է Yerevan.Today–ին ուր խօսած է նաեւ իր հարստութեան մասին։

«Իմ ընտանիքի անդամները 15-16 տարի զբաղուում են պիզնեսով, երբեք պետական պաշտօններ չեն զբաղեցրել, զբաղուում են պիզնեսով եւ որոշակի յաջողութիւնների հասել են: Բայց ինչ-որ ունի իմ ընտանիքը, իմ ընտանիքի անդամները, կամ ստեղծուած է զրոյից, կամ գնուած է օրինական ճանապարհով: Բոլորը գրանցուած են Հայաստանի Հանրապետութեան պետռեկիսթրում, եւ այստեղ որեւէ գաղտնիք չկայ: Եւ խօսքը, իհարկէ, չի գնում միլիառների կամ հարիւր հազարաւոր միլիոնների մասին: Եւ կարծում եմ՝ կը գայ ժամանակը, երբ այդ յայտարարութիւն անողը պատասխան է տալու իր յայտարարութիւնների համար:

Ինչ վերաբերում է, քոնքրեթ մեղադրանք կար, չէ՞, «Քոնկրէս» հիւրանոցի մասին. հիւրանոցը ձեռք է բերուել 2014-15 թուականներին, ես 6-7 տարի պաշտօնում չէի, ի՞նչ կաշառք կարող է այստեղ լինել: Մարդիկ ուղղակի փրփուրներից կախուած՝ երէկ հիսթերիք վիճակում փորձում էին ինչ-որ բաներ ասէին ժողովրդի ուշադրութիւնը շեղելու համար: Էստեղ ուրիշ ոչ մի բան չկայ: Ես պատրաստ եմ սպասել, թէ երբ են իրենք ապացուցելու իրենց ասածը, եւ եթէ չապացուցեն, ապա շատ ոչ նորմաթիւային լեքսիկայով եմ տուեալ դէպքում, արդէն, սկսելու խօսել այդ մարդկանց հետ:

Ու ամէնից հետաքրքիրը, գիտէ՞ք, այդ յայտարարութիւնը անողը մինչեւ ականջները խրուած է պիզնեսների մէջ, Ազգային Անվտանգութեան ծառայութեան (ԱԱԾ) տնօրէնը տարբեր պիզնեսների մէջ, իր նախկին պաշտօնում շատ ջերմ յարաբերութիւններ է ունեցել մի շարք օլիկարխների հետ: Դրանք յայտնի փաստեր են»,ըսած է Ռոպերթ Քոչարեանը:

Հարակից Նյութեր

Leave a Comment