Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Փաշինեան․ «Հայաստանի Մէջ Իշխաններու, Իշխանիկներու Ժամանակը Անցած է»

Փաշինեան․ «Հայաստանի Մէջ Իշխաններու, Իշխանիկներու Ժամանակը Անցած է»

by MassisPost

«Հայաստանում տեղական իշխանների, իշխանիկների ժամանակը անցել է, ֆեոտալների (աւատատէրերու) ժամանակը անցել է», – յայտարարած է վարչապետ Նիկոլ Փաշինեանը:

Երէկ Գորիսի մէջ հանրութեան հետ հանդիպման ժամանակ իր ելոյթին մէջ Փաշինեանը շեշտած է․ – «Հայաստանի Հանրապետութեան քաղաքացին ազատ է եւ հպարտ է, Հայաստանի Հանրապետութեան քաղաքացին պատասխանատու է իր երկրի համար, եւ մենք իրար հետ այդ պատասխանատուութիւնը անմնացորդ կրելու ենք: Սա՛ է մեր հիմնական ուղերձը»:

Շնորհաւորելով կորիսցիները Սահմանադրութեան օրուան կապակցութեամբ՝ վարչապետը ըսած է․ – «Կարծում եմ, որ մենք մեծ նուաճում ունենք Հայաստանի Սահմանադրութեան ընդունումից 23 տարի անց: Սահմանադրութեան 2-րդ յօդուածում գրուած է, որ Հայաստանի Հանրապետութիւնում իշխանութիւնը պատկանում է ժողովրդին, եւ էսօր Հայաստանի Հանրապետութիւնում իշխանութիւնը պատկանում է ժողովրդին, եւ ես ձեզ բոլորիդ շնորհաւորում եմ դրա կապակցութեամբ»:

«Հայաստանի Հանրապետութեան տէրը Հայաստանի ժողովուրդն է, Հայաստանի Հանրապետութեան վարչապետը եւ միւս պաշտօնեաները ծառայում են ժողովրդին՝ սա՛ է այն փոփոխութիւնը, որ տեղի է ունեցել, էս կարեւոր փոփոխութիւնը, ձեր յաղթանակը երբեք, ոչ մի պատճառով, որեւէ դէպքում ձեր ձեռքից բաց չթողնէք, որովհետեւ էս է բանաձեւը բոլոր խնդիրները լուծելու: Դուք պէտք է ունենաք իշխանութիւն, որը ծառայում է ձեզ, դուք ունէք իշխանութիւն, որը ծառայում է ձեզ, եւ երբեք թոյլ չտաք, որ Հայաստանում հաստատուի մի իշխանութիւն, որը ծառայում է կլաններին, որը ծառայում է կոռուպցիային (կաշառակերութեան), որը ծառայում է թալանին», – յայտարարած է Նիկոլ Փաշինեանը:

Հայաստանի Սահմանադրութեան օրը Փաշինեանը որոշած է անցընել Սիւնիքի մարզին մէջ: Սա որպէս վարչապետ անոր առաջին այցն է Սիւնիք, թաւշեայ յեղափոխութեան օրերուն եւս Նիկոլ Փաշինեանի գլխաւորած քայլերթը այս մարզով չէ անցած:

Հարակից Նյութեր

Leave a Comment