Home ՀԱՅԱՍՏԱՆ Ոստիկանութեան Ներքին Զօրքը Սահման Պիտի Ուղարկուի

Ոստիկանութեան Ներքին Զօրքը Սահման Պիտի Ուղարկուի

by MassisPost

Հրապարակը կը գրէ. «Իշխանութիւնը որոշել է ոստիկանութեան ներքին զօրքերին ուղարկել սահման՝ ծառայելու։ Չնայած «Ներքին զօրքերի մասին» օրէնքով ներքին զօրքերի խնդիրներից է նաեւ «պաշտպանութեանը մասնակցելը», սակայն նախկին իշխանութիւնը նրանց օգտագործել է ընդդիմադիր հաւաքները ճնշելու համար։ Շաբաթ օրը Վալերի Օսիպեանը հանդիպել է ստորաբաժանման հետ եւ յայտնել, որ ՊՆ-ից առաջարկ է ստացել ու համաձայնել, թէեւ որոշումը Նիկոլ Փաշինեանինն է։

Միայն մէկ ստորաբաժանումն է դժգոհութիւն յայտնել։ Օսիպեանն ասել է, որ օգոստոսի 15-ից 15-օրեայ հերթափոխով կը գործուղուեն Արցախ՝ սահմանները պաշտպանելու, այդ օրերի համար նաեւ յաւելավճար կը ստանան։ Ոստիկանութիւնից հաստատեցին հանդիպման փաստը, ասացին, որ երբ լինի նման որոշում, կը հրապարակեն»։

Հարակից Նյութեր

Leave a Comment