Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Ընտրական Օրէնսգիրքի Բարեփոխումներու Յանձնաժողովը Կ’ամրագրէ Փակ Ցուցակով Համամասնական Ընտրակարգը

Ընտրական Օրէնսգիրքի Բարեփոխումներու Յանձնաժողովը Կ’ամրագրէ Փակ Ցուցակով Համամասնական Ընտրակարգը

by MassisPost

Երէկ տեղի ունեցաւ ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրէնսգիրքի բարեփոխումներու յանձնաժողովի երկրորդ նիստը, որուն ընթացքին ամրագրուեցան փակ ցուցակով հարիւր տոկոս համամասնական ընտրակարգը եւ անցողիկ շեմի իջեցումը:

«Յանձնաժողովը ամրագրեց, որ ընտրակարգը պէտք է լինի հարիւր տոկոսանոց համամասնական՝ փակ ցուցակներով: Նաեւ որոշում կայացրեցինք անցողիկ շեմի համար․ ըստ այդմ՝ խորհրդարանական ընտրութիւններում նախագծում առաջարկուելիք անցողիկ շեմը որոշուեց իջեցնել մէկ տոկոսով դաշինքների եւ կուսակցութիւնների համար: Այսինքն՝ չորս տոկոս կուսակցութիւնների համար եւ վեց տոկոս դաշինքների համար», – նիստէն ետք լրագրողներուն փոխանցեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյեանը:

«Իտէալական հասարակարգում ռեյթինկային իր գաղափարի մէջ ա, տեսական առումով բաւականին լաւ ընտրակարգ է, բայց ելնելով  յստակ ժամանակից եւ տարածութիւնից, յստակ իրողութիւններից, այս պահին հնարաւոր չի դրա լաւ կիրառումը Հայաստանում, ինչի փորձը եւ ապացոյցը մենք ունեցանք, օրինակ, նախորդ ընտրութիւններին: Եւ ահա հարիւր տոկոսանոց փակ ցուցակով համամասնականի օգտին հնչեցուած փաստարկներից մէկը վերաբերում են հենց սրան, որ էս ընտրակարգը հնարաւորութիւն է տալիս ոչ թէ կուսակցութիւնից դէպի անհատ գնալ ընտրութիւն անելիս, եւ ոչ թէ անհատից դէպի կուսակցութիւն: Ընդ որում, այդ անհատը շատ դէպքերում կարող է լինել ոչ այնքան քաղաքական մարդ: Եւ ահա ընտրութիւնները, պայմանական ձեւակերպում եմ անում, ընտրութիւնները առաւելագոյնս քաղաքականացնելու նաեւ նպատակ ունի էս ընտրակարգի ֆիքսումը: Եւ մէկ այլ փաստարկ․ ընտրախախտումների մէջ մեծ դեր է ունեցել նաեւ զանազան նշանների կիրառումը, այդ թուում նաեւ գրիչներով՝ տարբեր գոյների գրիչների օգտագործումը: Եւ ահա հարիւր տոկոսանոց փակ ցուցակով համամասնական ընտրակարգը թոյլ է տալիս բացառել ընդհանրապէս գրիչների կիրառումը: Օրինակ, ոչ թէ մի թղթի վրայ լինի X կուսակցութիւն, Y կուսակցութիւն, Z կուսակցութիւն, եւ այդտեղ ընտրողը գրիչով նշի, այլ ամէն մի կուսակցութեան համար լինի առանձին մի թերթիկ եւ ծրարի մէջ դրուի էդ թերթիկը: Այստեղ ռիսքերի մի հսկայական մաս ոչ թէ կը նուազեցուի, այլ ուղղակի կը վերանայ»:

Անցողիկ շեմի իջեցման վերաբերեալ Միրզոեանն ըսած է․ – «Քննարկուել են տարբեր տարբերակների՝ սկսած շեմի վերացումից մինչեւ նոյնի պահպանում: Ի վերջոյ յանգել ենք էս լուծման՝ նաեւ հաշուի առնելով Վենետիկի յանձնաժողովի շարունակական առաջարկները Հայաստանի Հանրապետութեանը, նաև հաշուի առնելով այլ գործօններ»:

Հարակից Նյութեր

Leave a Comment