Home ՀԱՅԱՍՏԱՆ Վանաձորցի Բազմանդամ Ընտանիքը Դոմիկից Տեղափոխուեց Նոր Տուն

Վանաձորցի Բազմանդամ Ընտանիքը Դոմիկից Տեղափոխուեց Նոր Տուն

by MassisPost

«Ես տան մէջ եմ մեծացել, չգիտեի` դոմիկն ինչ է», – Աստղիկն ամուսնութիւնից յետոյ տեսաւ ու զգաց հետերկրաշարժյան Վանաձորի դոմիկային կեանքը: Հայաստանի հիւսիսը փլատակների տակ թողած երկրաշարժի տարում է ծնուել, աղէտի գօտուց հեռու, բայց ընտանեկան կեանքը պէտք է աղետալի պայմաններում սկսեր ու անցկացներ:

Կնոջ համար 8 տարի է, իսկ Բագրատն արդեն 28 տարի է դոմիկում է ապրում: Դոմիկում է կորցրել հորը. 54 տարեկանում մահացել է տան կենցաղային պայմանների պատճառով առաջացած հոգեհիւանդութիւնից: Բագրատի մայրն էլ ապրում է ծանր ախտորոշումով. 57-ամյա Անահիտ Աւետիսեանն արեան քաղցկեղ ունի:

vanatzor-2

Աստղիկն ու Բագրատը 3 երեխայ են մեծացնում: Աննան առաջին դասարանում է սովորում, որդին` Սգերգը, 6 տարեկան է, իսկ տան կրտսերը 3-ամյա Անին է: Մնացականեան ամուսինները մշտական աշխատանք չունեն. ընտանիքի եկամուտը օգնութեան նպաստն է` 30 հազար դրամ, նոյնքան է Բագրատի մոր` տիկին Անահիտի թոշակը:

«Ամուսինս յոյս չունէր, բայց ես հաւատում էի, որ Աստուած իմ տան յոյսը կդնի մի բարի մարդու սրտում ու կտա ինձ», – ասում է Աստղիկը: Նրա երազանքն իրականութիւն է: Վանաձորում ապրող Մնացականեանների 6 հոգանոց ընտանիքին բնակարան նուիրեց ԱՄՆ-ում գործող «Հայաստան Հիմնադրամ» կազմակերպութեան բարերար Զարեհ Շահգալդեանը:

Բագրատն ու Աստղիկը 3 երեխաների և Անահիտ տատիկի հետ ժամ առաջ տեղափոխուեցին նոր տուն` հիմնովին նորոգուած, կահավորված և կենցաղային տեխնիկայով համալրուած, իսկ Վանաձորի կենտրոնում տեղակայուած հետերկրաշարժյան դոմիկը հիմնովին կքանդվի` իր հետ տանելով Մնացականեանների 28 տարվա մղձաւանջը:

Հարակից Նյութեր

Leave a Comment