Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Ոստիկանութիւնը Բերման Ենթարկած է Սերժ Սարգսեանի Եղբայրը ՝ Ալեքսանտր Սարգսեանը Թիկնազօրի Նախկին Պետ Վաչական Ղազարեանը

Ոստիկանութիւնը Բերման Ենթարկած է Սերժ Սարգսեանի Եղբայրը ՝ Ալեքսանտր Սարգսեանը Թիկնազօրի Նախկին Պետ Վաչական Ղազարեանը

by MassisPost

Ոստիկանութիւնը երէկ Սայաթ-Նովա փողոցէն բերման ենթարկած է նախկին նախագահ Սերժ Սարգսեանի եղբօրը՝ Ալեքսանտր Սարգսեանին՝ ապօրինի զէնք կրելու կասկածանքով:

Նշենք, որ 62-ամեայ Ալեքսանտր Սարգսեանը, որ յայտնի է Սաշիկ անունով, 2003-2011 թուականներուն եղած է Ազգային ժողովի պատգամաւոր, մամուլը անոր անունը կը կապէ բազմաթիւ պիզնեսներու հետ:

Երէկ ԱԱԾ-ի կողմէ բերման ենթարկուած էր նաեւ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի թիկնազօրի նախկին պետ, Պետական պահպանութեան ծառայութեան նախկին պետի տեղակալ, զօրավար-հազարապետ (գեներալ-մայոր) Վաչական Ղազարեանը:

Իրաւապահներն առայժմ չեն պարզաբանած՝ պիտի ձերբակալուի՞ն արդեօք Ալեքսանտր Սարգսեանը եւ Վաչական Ղազարեանը թէ՝ ոչ:

 

Հարակից Նյութեր

Leave a Comment