Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ 100 Տարի Ազգային Ինքնահաստատման Ճանապարհին

100 Տարի Ազգային Ինքնահաստատման Ճանապարհին

by MassisPost

ՍՈՒՐԷՆ ԽՈՒԴԱՆԵԱՆ

Հայաստանի առաջին  Հանրապետութեան  ծնունդը Հայ  ժողովրդի համար  եղաւ  երկունքի  դաժան  ցաւերով:

Դարեր  շարունակ պետականութիւնից  զրկուած.  ժողովրդիս, ցեղասպանութեան  ահասառսուր ցաւի ներքոյ, բաժին հասաւ Հայաստանի  առաջին հանրապետութեան հիմնադրումը եւ կազմաւորումը:

Հայի ինքնութեան գենետիկայում, Սարդարապատեան համախմբման եւ ինքնակազմակերպման  բաղադրիչը աշխատեց ամբողջ  թափով, անհաւատալի  հերոսութեամբ մարտնչելով թշնամու  տասնապատիկը գերազանցող  զինուած հրոսակախմբի դէմ, նրան ջախջախելով հեռու շպրտեց իր սրբազան հողից: Նուաճեց իր արժանապատիւ  ապրելու իրաւունքը համաշխարհային հանրութիւնում:

Սարդարապատեան  յաղթանակը դարձաւ  անկիւնաքար իմաստաւորելու եւ վերարժեւորելու մեր ներքին, մտաւոր եւ բարոյագերբնական ռեսուրսները:  Ցեղասպանութիւն տեսանք բայց ցեղասպան  չեղանք: Հայ մարդու տեսակը իր տեղը պիտի գտնէր  ոչ թէ թանգարանում  այլ մարդկութեան ճակատագիրը կերտողների առաջնագծում:

Հայաստանի պետականակերտման գործին լծուել էին  նուիրական գործիչներ, որոնք անձնուրաց  նուիրուածութեամբ էին կատարում  իրենց առաքելութիւնը:

Աշխարհաքաղաքական բարդ պայմաններում,  ճշգրիտ որոշումներ կայացնելիս հարկ էր լինում, ունկնդրել  հայրենի մտաւորականութեան  ձայնին, ամենայն հայոց բանաստեղծ  Թումանեանի «Վերնատան» յորդորներին ու ուղերձներին:

Անշուշտ այս պարագայում յաճախակի յաջողութիւն էր գրանցւում, երբ «հոգեւոր խորհրդի» ձայնը լսելի էր լինում: Իսկ հակառակ դէպքում, երբ խմբակային շահերի բախման յորձանուտում էին յայտնւում, եւ ազգային շահը եւ հայրենիքի ապագան դառնում էր առեւտրի առարկայ: Հայրենակերտման սրբազան գործը ձախողւում էր:

Այսպէս  կերտեցինք  Հայաստանի առաջին հանրապետութիւնը, իր պետական բոլոր ատրիբուտներով: Նոր էջ բացուեց ոչ միայն գոյատեւման  իրաւունքը  նուաճելու, այլ  Հայ ժողովրդի հզօր ու  պայծառ ապագան կերտելու սպասումով: Իսկ աւաղ աշխարհաքաղաքական նոր իրողութիւնների  պատճառով, ինչպէս  նաեւ ղեկավարութեան կողմից սթափ չգնահատելով  այդ իրողութեանները ինչպէս նաեւ մեծ խաղացողների խարդաւանքների պատճառով, Հայաստանի առաջին հանրապետութեան էջը որոշ կորուստներով փակուեց, փոխարինելու եկաւ Խորհրդային Հայաստանը:

Ծանր եւ խիստ պատասխանատու գործ  է, առաջին  հանրապետութիւնից  երկրորդ հանրապետութիւն անցումային փուլի բոլոր ծալքերի լուսաբանումը, պատճառահետ եւ անքային  կապերի ամբողջական բացայայտումը: Ուստի թողնելով այն խիստ  արհեստավարժ վերլուծաբաններին,  միայն մատնանշելք Գարեգին Նժդեհի  եւ Ալեքսանդր Միասնիկեանի  մասին մի դրուագ:

Չնայած այն բանին, որ աշխարհաքաղաքական  դասաւորումների առումով նրանք պատկանում էին  տարբեր ճանբարների, բայց տառապում էին նոյն ցաւով` հայրենիքի վաղուայ օրով:   Գարեգին Նժդեհը Ալեքսանդր Միասնիկեանի հետ վերջին հեռախօսակապից յետոյ խոստովանում է, որ այլեւս հայրենիքից իր պարտադիր  հեռանալը  կատարում է հանգիստ  խղճով:  Այսինքն հայրենի թշուառ  ժողովրդի  ճակատագիրը գտնում է յուսալի  ձեռքերում:

Խորհրդային Հայաստանի շուրջ 70 ամեայ  պատմութիւնը  ունեցաւ բազմաթիւ եւ բազմապիսի  ցաւալի  գործընթացներ:

Հայրենիքից  վտարուեցին  հայ աւանդական  կուսակցութիւններ եւ բազմաթիւ նուիրեալ ազատամարտիկներ:

Բազմաթիւ զրկանքներով,  աքսորներով, հայ ժողովրդի  պատմութիւնը թեւակոխեց խորհրդային  նոր  աշխարհակարգի տրամաբանութեամբ  ձեւաւորուած   երկրորդ հանրապետութիւնը: Այս մէկը մասն էր կազմում Ռուսաստանի  Սոցիալիստական յեղափոխութեամբ առաջացած խորհրդային միութեան հանրապետութիւնների շարքում:

Չնայած  այն  բանին, որ Խորհրդային Հայաստանը  մեծ ու  բազմաթիւ մարտահրաւէրների դիմագրաւեց, այդ թւում երկրորդ աշխարհամարտի արհաւիրքները «Ստալինեան շրջանի ռեպրեսիաները, սակայն, հասցրեց մեծ  յաջողութիւններ  արձանագրել» գիտութեան, շինարարութեան, մշակոյթի, սպորտի եւ այլ բնագաւառներում:

Մարդկութեանը երջանիկ ապագայ խոստացող ընկերվարական համակարգը,  չկարողացաւ  խոստացած  երազները իրականութիւն  դարձնել:

Համայնավար  Կուսակցութեան  դիկտատուրան, կորցրեց իր կառուցողական  կենսունակութիւնը եւ քայքայեց ընկերվարական  հասարակարգի առողջ  հիմքերը:

1988 Արցախեան գոյամարտի հիմքում առաջացած համաժողովրդական շարժումը  մի հսկայական էներգիա առաջացրեց համահայկական գետնի վրայ, որ խաղաղ եւ քաղաքակիրթ պայմաններով համայնավար կուսակցութիւնը  յանձն առաւ իր պարտութիւնը: Համայնավարական վարչակարգի լուծը թօթափելուց յետոյ մարմին ստացաւ  Հայկական  3րդ Հանրապետութիւնը: Խորհրդային միութիւնից անկախ ու ազատ հանրապետութիւն:

Հայաստանի 3րդ    Հանրապետութիւնը, որի ղեկավարութիւնը ընտրուել էր բացառիկ պարզ ու արդար ընտրութեամբ, ահեղ  մարտահրաւէրներին  դիմակայելով  հանդերձ  նրանք էին զարհուրելի երկրաշարժը պատերազմը  եւ շրջափակումը: Հայ ժողովուրդը արձանագրեց  նոր  պատմական  ձեռքբերումներ: Անցեալից եկած  զոհի կամ գոյատեւողի  կարծրատիպը  յաղթահարելով, Արցախեան  գոյամարտում, առաջին  անգամ հողեր  ազատագրեց:

Ժողովուրդը  բարոյահոգեբանական   առումով որակապես  նոր  կարգավիճակի հասաւ: Այն է, որ  կարող է ազատուել  հին կարծրատիպից եւ ստանալ   իր  հասանելիքը:

Իհարկէ   ժողովրդավարական եւ բարոյահոգեբանական  այդ նուաճումները  երկար չտեւեց:

1995-թուից  սկսուեց ընտրութիւնները. կեղծուել, այնուհետեւ կոռուպցիոն  վարչակարգ ձեւաւորուել:

Ահա 2018 թուի Ապրիլին  համաժողովրդական շարժման  շնորհիւ  պատմութեան  մի  նոր  էջ բացուեց Հայաստանի եւ հայ  ժողովրդի  համար, բաց  ձեռքերով  առանց  արեան, յեղափոխութիւն  կատարուեց, կոռումպացուած  ռեժիմի առաջնորդ Սերժ Սարգսեանը հրաժարական  տուեց, խոստովանելով, որ շարժման  արաջնորդ «Նիկոլը  ճիշտ  էր, եւ ինքն էր սխալ»:

Այս «Նոր Հայաստանի» շէմին մուտք  գործած, կարելի է աւելի  վստահ  եւ  իմաստնացած  շնորհաւորել  Հայաստանի առաջին հանրապետութեան ծնունդը, ազգային  ինքնահաստատման 100-ամայ ուղին թող շարունակուի  մեծ նուաճումներով: Յիշենք, որ Հայը  Մունետիկեան  առաքելութիւն  ունի ոչ միայն իրեն այլ նաեւ ողջ աշխարհի  հանդէպ:

Լոս Անճելըս

Հարակից Նյութեր

Leave a Comment